Մարզական07:51, 02 Հուլիս 2013
Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Արազ Օզբիլիսի տրանսֆերը

Ռուսաստանի Ֆուտբոլի «Պրիմեր Լիգայում» հադես եկող Կրասնոդար քաղաքը ներկայացնող «Կուբան» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան հայազգի Արազ Օզբիլիսի տրանսֆերի ձեռք բերման համար հետաքրքրություն է ցուցաբերել թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը:
Թուրքական «Թրթսփոր» կայքը տեղեկացնում է, որ «Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը դեռ մոսկովյան «Լոլոկմոտիվը» գլխավորելու տարիներին ցանկացել է իր թիմում տեսնել հայ կիսապաշտպանին: Հուլիսի 1-ին «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի ղեկավար խորհրդի անդամ Ահմեթ Մեթե Վարդարը և մարզական գծով տնօրեն Օնդեր Օզենը այցելել են «Կուբան» ակումբի հավաքտեղի հյուրանոց, վերջինիս ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Նույն աղբյուրի տեղեկացմամբ նրանք հանդիպել են ռուս ներկայացուցչի հետ, արդյուքնում կողմերը համաձայնության են եկել, և ռուսական կողմին 5 միլիոն եվրո երաշխավորագիր, իսկ ֆուտբոլիստին 1.5 միլիոն եվրո հատկացվելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Սպասվում է, որ առաջիկա 2 օրերի ընթացքում ռուսական ակումբին հստակ պատասխան կտրվի:
Նշվում
է, որ Արազ Օզբիլիսը ծնվել է Ստամբուլի հայկական մի ընտանիքում, հետո տեղափոխվել
են Հոլլանդիա: Նա հոլլանդական հայտի ֆուտբոլային ակումբի՝ «Այաքսի» սան է: 2010
թվականի նա հանդես է եկել Այաքսի գլխավոր թիմում: Այնուհետ Հոլլանդիայի ընտրանու
փոխարեն ընտրել է Հայաստանի հավաքականը: 2012 թվականից ի վեր հանդես է գալիս
ռուսական «Կուբան» ակումբում: Շրջանառվող լուրերի համաձայն Արազի տրանսֆերը ցանկանում
են ձեք բերել և՛ Մոսկվայի «Սպարտակը» և՛
ֆրանսիական «Մոնակո» ակումբը:
Հիշեցնենք
որ, ամիսներ առաջ թուրքական մեկ այլ գրանդ ակումբ «Գալաթասարայը» ցանկություն էր
հայտնել ձեռք բերել մեկ այլ հայ ֆուռբոլիստի՝ ուկրաինական Դոնեցկի «Շախտյորի» աստղ
Հենրիկ Մխիթարյանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |