Հասարակական06:46, 01 Հուլիս 2013
Թուրքիայում տեղի է ունեցել հայկական գերեզմանատան վերականգնված շինությունների բացման արարողությունը

Թուրքիայի Մալաթիա քաղաքի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել վերականգնված պահակակետի և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղիի բացման հանդիսավոր արարողությունը:
Վերջերս ավարտին հասցված շինությունները հանձնվել է Մալաթիայի «Հայկական բարեգործական միությանը»: Վերջինիս ջանքերով կազմակերպվել էր շինությունների բացման հանդիսավոր արարողությունը: Բացման միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հայեր, գավառի մուֆթի Հաջը Յուսուֆ Գյուլը, գավառի ընդհանուր խորհրդարանի նախագահ Նաջի Շավաթան, Յեշիլյուրթի քաղաքապետ Մեհմեթ Քավուքը, «Հայկական բարեգործական միության» ղեկավար անձիք:
Թուրքական «ՍՆՆթուրք» կայքի տեղեկացմամբ միջոցառման համար լայն անվտագնության միջոցներ են ձեռք առնվել: Միջոցառմանը մասնակցելու եկած շատ հայեր այցելել են իրենց հարազատների շիրիմներին, մոմ են վառել և աղոթել: Այնուհետև կատարվել է վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղիի բացման արարողությունը: Բացման խոսքում ելույթով է հանդես եկել«Հայկական բարեգործական միության» նախագահ Խոսրով Քոլեթավիթօղլուն.«Այսօր այս հողերում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ուենում: Չնայած որ, մեր նախնիներից շատերը չունեցան իրենց շիրիմները, սակայն այստեղ նրանց հոգիների հանգստության համար դրախտային անկյուն կառուցելու համար հպարտ ենք»:
Հիշեցնենք որ, 2012 թվականի փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից սխալմամբ քանդվել էր գերեզմատան պահակակետը և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղին: Շինությունների քանդմանն արձագանքել էին մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ, նույնիսկ երկրի վարչապետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |