Հասարակական08:41, 01 Հուլիս 2013
Թուրքիայի հակակառավարական ցույցերին միացել են նաև նույնասեռականները

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել է «բազմազանության երթ», որին
մասնակցել են արվամոլներ, լեսբուհիներ, բիսեքսուալներ և տրանսֆիստիտներ: Այս մասին
տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» թերթը, վկայակոչելով «BBC»-ին, հայտնում է, որ
երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, և ենթադրվում է, որ դա մինչև օրս
Թուրքիայում կազմակերպված նման բնույթի ամենամեծ երթն է եղել:
Այդ մարդաշատությունը բացատրվում է Գեզիի հետ կապված քաղաքացիական խռովություններով: Երթի մասնակիցները ոչ ավանդական սեռական կողմնորոշումը խորհրդանշող ծիածանի դրոշներ են ծածանել: Նրանք իրենց երթը սկսել են Թաքսիմի հրապարակից և ուղղություն վերցրել դեպի Թյունել հրապարակ:
Երթի ժամանակ հնչել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են` «Մի լռիր, գոռա», «Նույնասեռականները գոյություն ունեն», «Սեր, սեր, ազատություն, հեռու մնա ատելություն», «ֆաշիզմի դեմ` ուս ուսի»:
Նշվում է, որ նման երթեր Թուրքիայում սկսել են կազմակերպվել 2003 թվականից Ստամբուլի Իսթիկլալ պողոտայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |