Տարածաշրջան09:56, 01 Հուլիս 2013
Գեզիից հետո Լիջե. Թուրքիան նորից ոտքի է կանգնել

Թուրքական «Սաբահ» պարբերականը տեղեկացնում է, որ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» կողմից Դիարբեքիրում կազմակերպված «Իշխանություն, քայլ արա´» քայլերթի ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառով վիրավորվել է 6 քաղաքացի, որոնցից մեկը` ոստիկան, մեկը` լրագրող:
Ոստիկանությունը թույլ չի տվել քայլերթի մասնակիցներին անցնել Թուրգութ Օզալի անվան զբոսայգով: Ինչից հետո պատգամավոր Այսել Թուղլուքը, կուսակցության ավտոբուսի վրա բարձրանալով, սկսել է մամուլի հայտարարություն անել: Այդ ընթացքում հավաքվածների միջից որոշ դիմակավոր մարդիկ սկսել են ոստիկանության վրա քարեր նետել: Տեղի ունեցած բախումներից 6 մարդ է վիրավորվել:
Տեղեկացնենք, որ այս բախումները կապված են Լիջե գավառում տեղի ունեցած դեպքերի հետ:
Դիարբեքիրի Լիջե գավառի Քայաջըք գյուղում ոստիկանական պարեկային շենքի կառուցման աշխատանքները խոչնդոտող խմբի և ոստիկանության միջև բախումներ էին տեղի ունեցել:
Դիրաբեքիրի նահանգապետի հայտարարության մեջ ասվում է , որ 1մի խումբ, որը նախօրոք մամուլի հայտարարություն էր տարածել, որ ցանկանում են կառուցապատումը դադարեցնել, դյուրավառ հեղուկով լցած շշերով (մոլոտով), քարերով, մահակներով և ինքնաշեն պայթուցիկներով զինված հարձակվել է պահակակետի վրա: Ոստիկանության բանավոր նախազգուշացումները անտեսելով` խումբը շարունակել է հարձակումը պահակակետի ուղությամբ:
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի փոխանցմամբ սստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա և կիրառել է արցունքաբեր գազ:
Արդյունքում 18-ամյա մի տղա զոհվել է, 9 հոգի վիրավորվել, որոնցից 2-ը վիճակը գնահատվում է ծանր:
Այս դեպքից անմիջապես հետո Լիջեի համար բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Ստամբուլում, Իզմիրում:
Դրությունը Դիարբեքիրում դեռ շարունակում է լարված մնալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |