• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 20:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:00, 01 Հուլիս 2013

Թուրքիայի Մալքարա քաղաքի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է կառուցվում

Թուրքիայի Մալքարա քաղաքի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է կառուցվում

Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի հյուսիս արևմուտքում գտնվող Մալքարա քաղաքում 1915 թվականի սկզբներին ավելի քան 3500 հայ բնակչություն էր ապրում: Ռոդոսի (Թեքիրդաղ) եպիսկոպոսությանը պատկանող Սուրբ Թեոդորոս եկեղեցու շրջակայքում երկու հայկական քոլեջ էր գործում:

Թուրքական «Թայմթուրք» էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ` նախորդ շաբաթ Մալքարացի թուրք գրող Ումիթ Բայազօղլուի հաղորդումից լրատվամիջոցներին պարզ է դարձել, որ Մալքարայի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է կառուցվում:

Քաղաքապետարանի՝ քաղաքաշինական ծրագրերի շրջանակում ներկայացված հայտի համաձայն, նախատեսվում է այդտեղ գտնվող փոքրիկ բետոնե շինությունը վերածել ռեստորանի: Հիմքերը փորելու աշխատանքները սկսելուն պես այդտեղ ի հայտ են եկել մարդկային ոսկորներ:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դեմիր Ալի Փալան լրատվականի հետ զրույցում նշելով, որ նույնիսկ իր հայրը չգիտի՝ այդտեղ գերեզման եղել է, թե՝ ոչ, ասել է, որ տեղեկություն չունի, թե որտեղ են հավաքվել ոսկորները: Փալան նշելով, որ այդ տեղանքը զբոսանքի վայր է, ու որոշ մարդիկ այստեղ ոգելից խմիչք և նույնիսկ թմրանյութ են օգտագործում, ասել, որ անհրաժեշտ է մաքրել տեղանքը: Փալան հայտարարել է, որ նույնիսկ տեղեկացված չէ  գրող Ումիթ Բայազօղլուի հաղորդած այն տեղեկության մասին, ըստ որի գերեզմանոցի ամբողջական քարերը ժամանակին օգտագործել են որպես մտոցի (լյուկ) կափարիչներ:

Թերթը տեղեկացնում է, որ ռեստորանի կառուցման աշխատանքները շարունակվում  են նույնիսկ այն դեպքում, երբ բոլորին պարզ է դարձել, որ այդտեղ հայկական գերեզման է եղել:

Գերեզմանատնից փոքր-ինչ հեռու է գտնվում կարծես վերականգնմանը սպասող Սուրբ Թորոս եկեղեցին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եկեղեցին էլ առաջիկա տարիներին  մի ուրիշ հայտի զոհը չի դառնա: Սակայն եկեղեցու դեպքում հույս է ներշնչում այն հանգամանքը, որ եկեղեցին գրանցված է հուշարձանների խորհրդում:

Թաքսիմում նույնպես գերեզմաններ էին ի հայտ եկել.

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգում կառուցել նախատեսված առևտրի կենտրոնի հիմքի շինարարական աշխատատանքների ժամանակ էլ ի հայտ եկավ հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը, որը ձգվում է մինչև ռազմական թանգարան: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքն էլ, պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցին, ասել էր, որ շինարարության տարածքից հեռացվելու են հայկական գերեզմանները:

Թուրքիայի արևմուտքում կատարվող այս իրադարձություններին զուգընթաց երկրի արևելքում էլ հայկական մշակույթի այլ ժառանգություններ են ոչնչացվում, որը սկսվել է Մուշի նախկին հայկական թաղամասի  130-ից ավելի տարիք ունեցող տների ոչնչացմամբ…

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը
14:24, 12 մայ
Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
11:55, 15 ապր
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

ԵՄ երկրները  դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը
ԵՄ երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը

​Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}