• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 21:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:30, 29 Հունիս 2013

The New Yorker. Ստամբուլի խիզախ ցուցարարների մեծ մասը տեղյակ չէ, որ կանգնած են հայերի շիրիմների վրա

The New Yorker. Ստամբուլի խիզախ ցուցարարների մեծ մասը տեղյակ չէ, որ կանգնած են հայերի շիրիմների վրա

«The New Yorker» պարբերականը «Հայերի անցյալը Թաքսիմ հրապարակում» վերնագրով տպագրված հոդվածում անդրադարձել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում տեղի ունեցող բողոքի միջոցառումներին:

Ստորև ներկայացված է հոդված` որոշ կրճատումներով.

«Թաքսիմ հրապարակը, ինչպես Կահիրեի Թահիրի հրապարակը և Նյու Յորքում գտնվող Զուկոտի այգին, տարբեր երկրներում գտնվող նմանատիպ վայրեր են. վայր, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին կամ էլ ծառի տակ գիրք կարդալ: Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է օսմանյան ժամանակաշրջանի Թաքսիմում առևտրային կենտրոն և մզկիթ կառուցել:

Մայիսի վերջին մի քանի տասնյակ բնապահպաններ բողոքի ակցիաներ սկսեցին: Նրանց վրա հարձակվեց թուրք ոստիկանությունը` օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Այդ ժամանակից ի վեր մարմնական վնասվածք է ստացել շուրջ ութ հազար ցուցարար: Այսօր Թաքսիմ հրապարակը պարզապես դարձել է գաղափարների բախման օրինակ` մարտի դաշտ:

Հրապարակը խորհրդանշական իմաստ ունի. Գեզի այգում ակտիվիստները վերջերս տեղադրել են գերեզմանաքար, որի վրա նշված է` «Սուրբ Հակոբ` 1551-1939 հայկական գերեզմանատուն: Եթե դուք վերցնեք մեզանից մեր գերեզմանատունը, Դուք չեք չստանա մեր այգին»:

Ստամբուլի խիզախ ցուցարարների մեծ մասը տեղյակ չէ, որ դարեր առաջ Ստամբուլի հայ համայնքի անդամները թաղված էին եղել այն վայրում, որտեղ նրանք կանգնած են: Տասնվեցերորդ դարում, երբ Օսմանյան կայսրության սուլթան էր Սուլեյման Փառահեղը, մի խումբ դավադիրներ մոտեցել են սուլթանի խոհարար Մանուկ Կարասեֆերյանին ու մի ծրագիր առաջարկել, համաձայն որի նա թույն պետք է լցներ սուլթանի ճաշի մեջ: Կարասեֆերյանը, սակայն, դավադրության մասին հաղորդում է Սուլեյմանին, ով առաջարկում է դրա դիմաց ինչ-որ լավություն անել: Կարասեֆերյանը խնդրում է իր ժողովրդի` հայերին թաղելու համար վայր տրամադրել:

Ստամբուլի Փանգալթը թաղամասի հայկական գերեզմանատունը դառնալու էր Ստամբուլի պատմության մեջ ամենամեծ, ոչ մահմեդական գերեզմանատունը, սակայն խոլերայի պատճառով, հայկական գերեզմանատները տեղափոխվեցին Շիշլի թաղամաս:

Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, երկու միլիոն հայեր էին ապրում Օսմանյան կայսրությունում, սակայն 1922 թ-ին նրանց թիվը դարձավ չորս հարյուր հազար. պատճառը` 1.5 միլիոն հայերի կոտորածն էր, որը պատմաբաններն անվանում են ցեղասպանություն: «Ցեղասպանություն» տերմինը առաջարկվել է հրեա փաստաբան, Հոլոքոստ վերապրած, Ռաֆայել Լեմկինի կողմից: Հայերի դեմ քարոզարշավը իր մեջ ներառում էր այնպիսի հողերի բռնագրավում, ինչպիսիք են գերեզմանատները: Այժմ Գեզի այգու մի մասը հյուրանոցների, բազմաբնակարան շենքերի և Թուրքիայի ռադիոյի ու հեռուստատեսության կենտրոն է դարձել:

Մոտ հարյուր տարի անց, թուրքական կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ներկայումս հայերի թիվը Թուրքիայում բավականին քիչ է: «The Washington Post» պարբերականը վերջերս հրապարակել էր մի հոդված, որում նշվում էր, որ Չունքուշում մի տարեց հայ կին է ապրում, վերջին հայը Չունքուշում` մի քաղաք, որտեղ ժամանակին տասը հազար հայեր էին ապրում:

1919թ. Փանգալթը թաղամասում Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցվեց, սակայն այն ավերվեց 1922թ: Ամեն տարի ապրիլի 24-ին, Թուրքիայում «DurDe» իրավապաշտպաան կազմակերպությունը կազմակերպում է լուռ հիշատակման միջոցառում:

Շատերը ովքեր բողոքում են Էրդողանի վարած քաղաքականությունից, պահանջում են հարգել իրենց անցյալը ու զերծ մնալ արյունահեղությունից: Նրանք միայնակ չեն այս հարցում»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա
12:43, 28 օգոս
Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը

Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}