Իրավական07:02, 29 Հունիս 2013
Թուրքիայում առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած քաղաքացի

Ստամբուլի հանրապետական դատախազությունում ուշագրավ քրական գործ է
հարուցվել: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել «Հայ» բառը որպես
նվաստացնող արտահայտություն օգտագործելը: Նման դեպք Թուրքիայում առաջին անգամ է
գրանցվում, երբ այդ բառը որպես վիրավորանք օգտագործող անձի նկատմամբ «նվաստացնելու, վիրավորելու և սպառնալու»
մեղադրանքով դատարանում քրեական գործ է
հարուցվում:
Թուրքական «Հաբերդաքիքաթ» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի քաղաքացի, արմատներով հայ Լևոն Բալջըօղլուին և իր որդու՝ Արթուն Բալջըօղլուին «Հայ անհավատներ» անվանած Յուսուֆ Փոլաթին դատելու են Ստամբուլի քրեական դատարանում: Մեղադրող կողմը երկու տարվա ազատազրկման պահանջ է ներկայացնելու:
Եթե դատավարության արդյունքում Յուսուֆ Փոլաթը մեղավոր ճանաչվի ու քրեական պատասխանատվության ենթարկվի, ապա նա կլինի առաջին դատապարտյալը, ով կազատազրկվի հայկական ինքնությանը վիրավորանք հասցնելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |