Հասարակական09:30, 29 Հունիս 2013
The New Yorker. Ստամբուլի խիզախ ցուցարարների մեծ մասը տեղյակ չէ, որ կանգնած են հայերի շիրիմների վրա

«The New Yorker» պարբերականը «Հայերի անցյալը Թաքսիմ հրապարակում» վերնագրով
տպագրված հոդվածում անդրադարձել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ
հրապարակում տեղի ունեցող բողոքի միջոցառումներին:
Ստորև ներկայացված է հոդված` որոշ կրճատումներով.
«Թաքսիմ հրապարակը, ինչպես Կահիրեի Թահիրի հրապարակը և Նյու Յորքում գտնվող
Զուկոտի այգին, տարբեր երկրներում գտնվող նմանատիպ վայրեր են. վայր, որտեղ կարելի
է հանդիպել ընկերներին կամ էլ ծառի տակ գիրք կարդալ: Սակայն Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է օսմանյան ժամանակաշրջանի Թաքսիմում առևտրային
կենտրոն և մզկիթ կառուցել:
Մայիսի վերջին մի քանի տասնյակ բնապահպաններ բողոքի ակցիաներ սկսեցին: Նրանց
վրա հարձակվեց թուրք ոստիկանությունը` օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Այդ ժամանակից ի վեր մարմնական վնասվածք է ստացել շուրջ ութ հազար ցուցարար: Այսօր
Թաքսիմ հրապարակը պարզապես դարձել է գաղափարների բախման օրինակ` մարտի դաշտ:
Հրապարակը խորհրդանշական իմաստ ունի. Գեզի այգում ակտիվիստները վերջերս
տեղադրել են գերեզմանաքար, որի վրա նշված է` «Սուրբ Հակոբ` 1551-1939 հայկական
գերեզմանատուն: Եթե դուք վերցնեք մեզանից մեր գերեզմանատունը, Դուք չեք չստանա մեր
այգին»:
Ստամբուլի խիզախ ցուցարարների մեծ մասը տեղյակ չէ, որ դարեր առաջ Ստամբուլի
հայ համայնքի անդամները թաղված էին եղել այն վայրում, որտեղ նրանք կանգնած են:
Տասնվեցերորդ դարում, երբ Օսմանյան կայսրության սուլթան էր Սուլեյման Փառահեղը, մի
խումբ դավադիրներ մոտեցել են սուլթանի խոհարար Մանուկ Կարասեֆերյանին ու մի ծրագիր
առաջարկել, համաձայն որի նա թույն պետք է լցներ սուլթանի ճաշի մեջ: Կարասեֆերյանը,
սակայն, դավադրության մասին հաղորդում է Սուլեյմանին, ով առաջարկում է դրա դիմաց
ինչ-որ լավություն անել: Կարասեֆերյանը խնդրում է իր ժողովրդի` հայերին թաղելու
համար վայր տրամադրել:
Ստամբուլի Փանգալթը թաղամասի հայկական գերեզմանատունը դառնալու էր Ստամբուլի
պատմության մեջ ամենամեծ, ոչ մահմեդական գերեզմանատունը, սակայն խոլերայի
պատճառով, հայկական գերեզմանատները տեղափոխվեցին Շիշլի թաղամաս:
Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, երկու միլիոն հայեր էին ապրում
Օսմանյան կայսրությունում, սակայն 1922 թ-ին նրանց թիվը դարձավ չորս հարյուր
հազար. պատճառը` 1.5 միլիոն հայերի կոտորածն էր, որը պատմաբաններն անվանում են
ցեղասպանություն: «Ցեղասպանություն» տերմինը առաջարկվել է հրեա փաստաբան, Հոլոքոստ
վերապրած, Ռաֆայել Լեմկինի կողմից: Հայերի դեմ քարոզարշավը իր մեջ ներառում էր
այնպիսի հողերի բռնագրավում, ինչպիսիք են գերեզմանատները: Այժմ Գեզի այգու մի մասը
հյուրանոցների, բազմաբնակարան շենքերի և Թուրքիայի ռադիոյի ու հեռուստատեսության
կենտրոն է դարձել:
Մոտ հարյուր տարի անց,
թուրքական կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ներկայումս հայերի
թիվը Թուրքիայում բավականին քիչ է: «The Washington Post» պարբերականը վերջերս
հրապարակել էր մի հոդված, որում նշվում էր, որ Չունքուշում մի տարեց հայ կին է
ապրում, վերջին հայը Չունքուշում` մի քաղաք, որտեղ ժամանակին տասը հազար հայեր էին
ապրում:
1919թ. Փանգալթը
թաղամասում Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցվեց, սակայն այն ավերվեց 1922թ:
Ամեն տարի ապրիլի 24-ին, Թուրքիայում «DurDe» իրավապաշտպաան կազմակերպությունը
կազմակերպում է լուռ հիշատակման միջոցառում:
Շատերը ովքեր բողոքում
են Էրդողանի վարած քաղաքականությունից, պահանջում են հարգել իրենց անցյալը ու զերծ
մնալ արյունահեղությունից: Նրանք միայնակ չեն այս հարցում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |