• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Օգոստոս, 2025
Ուրբաթ 00:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:22, 28 Հունիս 2013

Թուրք հոդվածագիրը` հայ վրիժառուի և ամերիկյան դատարանի որոշման մասին

Թուրք հոդվածագիրը` հայ վրիժառուի և ամերիկյան դատարանի որոշման մասին

Թուրքական «Հյուրիյեթ» թերթի հոդվածագիր Թոլգա Թանըշը գրում է, որ մեկ շաբաթ անց Քալիֆորնիայի Սան Քուենթին բանտում Ամերիկայում բնակվող թուրքերի և հայերի համար շատ կարևոր լսումներ են տեղի ունենալու: Այդ օրը  պայմանական վաղաժամկետ ազատման խորհուրդը որոշում է կայացնելու Համբիկ Սասունյանի ազատ արձակման վերաբերյալ: 

1982 թվականի հունվարի 28-ին Համբիկ Սասունյանը սպանել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին: Հյուպատոսի դեմ պատժիչ գործողությունն իրականացրել էին 19-ամյա Համբիկըը և 20-ամյա Գրիգոր Սալիբան: Երկուսն էլ Ամերիկա տեղափոխված լիբանանահայ ընտանիքի զավակներ էին: Դեպքից հետո պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպությունը:

Չնայած Սասունյանը դատական գործընթացի ժամանակ իրեն մեղավոր չճանաչեց, այնուամենայնիվ, 1984 թվականին դատպարտվեց ցմահ ազատազրկման: Հոդվածագիրը նշում է, որ 2002 թվականին Սասունյանը համաձայնության եկավ դատարանի հետ և, 20 տարի անց ընդունելով թուրք հյուպատոսի սպանության մեջ իր մեղավորությունը, ներողություն խնդրեց:  Դրա դիմաց ամերիկյան դատարանը Սասունյանին պայմանական վաղաժամ ազատման իրավունք տվեց: Դատարանը, մերժելով Արըքանին միայն ազգային պատկանելության համար սպանելու վերաբերյալ որոշումը, ճանաչեց Սասունյանի` պայմանական վաղաժամկետ  ազատման խորհրդին 4 տարին մեկ անգամ դիմելու հնարավորությունը:

Սասունյանն արդեն 2 անգամ` 2006, 2010 թթ. դիմել է տվյալ  խորհրդին, սակայն երկու դեպքում էլ մերժվել է: Իսկ հուլիսի 3-ին տեղի կունենա արդեն Սասունյանի գործով 3-րդ նիստը:

Հոդվածում նշվում է, որ  Ամերիկայում թուրքական միությունը և թուրք կամավորները լսումներից առաջ խորհրդին են ներկայացրել Սասունյանին բաց չթողնելու  անհրաժեշտության մասին  պատմող մի ամբողջական զեկույց: Իսկ հայերն էլ արդեն այժմվանից Սասունյանի դուրս գալու սպասումներով լցված պատրաստություններ են սկսել: 

«Ի՞նչ որոշում կկայացվի, ո՞վ կշահի, չգիտեմ: Սա մի կողմի համար, որը 1915 դեպքերի 100-ամյա տարելիցին է պատրաստվում,  հնարավորություն է  ցույց տալ, որ սեփական անցյալում տեղի ունեցած բռնության իրավական պատիժը կրել է: Հայկական լոբբիստական գործողությունների դեմ աշխատող մյուս խմբի համար մի ճակատամարտ է, որ պետք է տանուլ չտա: Մի կողմի համար ողբերգություն է, որի պատճառով անցյալում  մեկ միլիոն մարդ է կյանքը կորցրել: Մյուս կողմի համար  կույր բռնություն է, որը անցյալում` 1973 թվականից մինչև այսօր, 524 անմեղ մարդկանց մահվան պատճառ է դարձել: 

Ինչպես նշեցի` ո՞վ կշահի, ու՞մ ցանկությունը կկատարվի, չգիտեմ: Սակայն 2002 թվականին Սասունյանի` պայամանական վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվելու համար գրած նամակից մի քանի գլուխ կարդացել եմ: Մի տեղ այսպես է ասում. «Քեմալ Արըքանի սպանությանը մասնակցել եմ: Հրաժարվում եմ քաղաքական նպատակներին հասնելու համար ահաբեկչական մեթոդներ կիրառել: Ցավում եմ Արըքանի ընտանիքին վիշտ պատճառելու համար»: 

Իսկ գուցե Սասունյանն անկե°ղծ է այս տողերում.. 
Ի°նչ եմ ուզում ասել… գուցե ոչ թե բանտից դուրս գալու համար, այլ իսկապես այդ ընտանիքի ցավը զգալով է այդպես գրել…Լավ բան է, չէ՞…
Եվ եթե բանտից ազատվելու համար մի նամակ է անհրաժեշտ, ապա բոլորի համար մի նամակ գրելու ժամանակը չի՞ եկել»,- եզրափակել  է հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա
12:43, 28 օգոս
Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»
Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»

Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}