• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:27, 27 Հունիս 2013

Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարող ամենատարեց քաղաքացին 100 տարեկան է

Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարող ամենատարեց քաղաքացին 100 տարեկան է

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի լրագրող Այշե Արմանը զրուցել է Գեզի զբոսայգու պահպանման համար Էրդողանի կառավարության դեմ պայքար մղողներից ամենատարեցի` 100 տարեկան Մուազզես Իլմիյե Չըղի հետ:

«Ով ինչ կասի, թող կասի, բայց այս կինն աշխարհի ամենահամով տիկինն է: Երբ էլ, որ նրա հետ հարցազրույց եմ անցկացրել, էներգիայով եմ լցվել: Ճիշտ է, փոքր եմ նույնիսկ նրա ապրածի կեսից էլ, բայց դե նա ինձ կենսական էներգիա է տալիս: Իսկը Գեզիի առույգ երիտասարդների պես է»,- առաջաբանում նշում է Այշե Արմանը:

«Ermenihaber.am»-ը ներկայացնում է հատվածներ հարցազրույցից:

- Դուք բոլորել եք 100 տարին: Ո°րն էր լավ կողմը և ո°րը` վատը:

- Լավն այն է, որ բավականին շատ բան ես տենսում, ականտես լինում: Ահռելի մեծ մի ժամանակաշրջան եմ ապրել: Ականատես եմ եղել հանրապետության պատմությանը: Իսկ վատ կողմն էլ այն է, որ միշտ չեն լինում լավ բաներ: Տեսնում ես, թե ինչպես է խորտակվում ամեն ինչ: Օրինակ` ինձ խորապես վշտացնում է վարչապետի` ժողովրդին իրար դեմ հանելու այս պահվածքը: Ես զավակներիս ասում եմ. «Աման, Աստված չանի քաղաքացիական պատրեզամ լինի»: Նրանք ասում են. «Մայրիկ դու չափազանցեցնում ես»: Ամեն մեկը հիմա թերևս մի անհանգստություն ունի:

- Վարչապետ Էրդողանի ելույթներն ինչպե°ս եք գնահատում:

- Դրանք մտահոգում են ինձ զավակս: Ի°նչ է նշանակում` «նրանք»: Այդ ի°նչ է, մի հատ «մենք» կա, մի հատ էլ «նրա°նք»: Շատ տխուր է: Արդյո°ք վարչապետը նման տարանջատման իրավունք ունի: Հարկավոր է, որ նա ամբողջ ժողովրդի վարչապետը լինի: Մեզ տարանջատել պետք չի, մեզ անհրաժեշտ է միավորել:

- Գեզիի համար պայքարող երիտասարդներին ի°նչ կասեք:

- Հրաշալի երիտասարդություն: Ես երախտապարտ եմ նրանց: Ձեռքս ճար լինի, ամեն օր նրանց կողքին կլինեմ: Ներկայիս դրությունը փարատող չէ, բայց ես շատ մեծ հույս եմ կապում այդ երիտասարդների հետ: Իհարկե, միայն երիտասարդներով չի, կարևոր դեր ունեն նաև նրանց ծնողները, որոնք ևս ներգրավված են պայքարի մեջ: Ասել թե` բոլորն են արդեն զզվել: Այդ երիտասարդներն արթնացրեցին ողջ Թուրքիան: Զարմացած եմ վարչապետի վրա, նա մի մեծ շանս բաց թողեց: Եթե մի քիչ փափուկ գործեր, այդ երիտասարդներին կմիավորեր իր շուրջ: Ըստ իս մեծ սխալ գործեց:

- Վարչապետն ասում է. «Ինչպես կարողանալու եք կախել Թուրքիայի դրոշը, այնպես էլ կարողանալու եք կախել օսմանյանը»: Որպես պատմաբան` ինչպե°ս եք գնահատում նրա ասածը

-Հիմարություն է ասել: Մենք ունենք մեր դրոշը: Օսմանյանն արդեն վերջացել-գնացել է: Իրենք ջանում են օսմանյանի հետ իրենց կապել: Կարծես թե չեղյալ են համարում հանրապետությունը: Պատմությանը տեր կանգնելն այդպես չի լինում: Իհարկե, ոչ մեկ պատմությունը չի ժխտում, բայց դե ի°նչ կապ ունի օսմանյան դրոշը:

Վերջում անդրադառնալով ցուցարարների զանգվածային ձերբակալություններին 100-ամյա թրքուհին կատակել է, որ աղջիկներն իրեն հուսադրում են. «Կտեսնեն, որ 100 տարեկան ես, էլ բանտ չեն տանի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}