Հասարակական10:18, 27 Հունիս 2013
Facebook-ը կարող է համագործակցել Թուրքիայի կառավարության հետ. թուրք օգտատերները կոչ են անում բոյկոտել

«Twitter» սոցիալական ցանցի և նույնանուն ընկերության նախագահ
Դիք Կաստոլոն Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի-ասուլիսի ժամանակ հայտարարել է,
որ «Twitter»-ը Թուրքիայի կառավարության հետ համագործակցության առաջարկի մեջ ոչ մի
հեռանկար չի տեսնում:
«Դուք կարող եք օգտագործել մեր բաց հանրային հարթակն ասելու
այն, ինչին հավատում եք: Թուրքիայի մեր օգտատերերը հենց այդպես էլ անում են»,-ասել
է Կաստոլոն:
Հիշեցնենք, որ «Գեզի» զբոսայգու խնդրի հետ կապված դեպքերի
վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» սոցիալական ցանցն
անվանել է «անդորր խաթարող», քանի որ այդտեղ հրապարակվում էին բազմաթիվ գրառումներ
թուրք ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ:
Ավելի ուշ Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ առաջարկով, որպեսզի «Twitter» և
«Facebook» սոցիալական ցանցերը Թուրքիայում անցկացվող ցույցերի ժամանակահատվածում
համագործակցեն երկրի կառավարության հետ:
Ինչպես հայտնում է պարբերականը` վերոնշյալ ասուլիսի
ընթացքում Դիք Կաստոլոն հայտարարել է, որ տեղյակ է «Twitter»-ի մասին Էրդողանի գնահատականից
և հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք չենք խմբագրում
«Twitter»-ում տեղ գտած գրառումները, և հարթակն ինքնին նման խմբագրումների կարիք
չունի»,-ասել է նա:
Ի տարբերություն «Twitter»-ի` «Facebook» սոցիալական կայքը նախնական մերժումից
հետո, այնուամենայնիվ, համաձայնել է հանդիպել թուրքական կառավարության
ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր համագործակցության նախագիծը:
«Hurriyet Daily
News»-հետ զրույցում Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը նշել
է, որ «Facebook»-ը Թուրքիայում իր ներկայացուցչությունն ունի և նախկինում էլ
նրանց հետ համագործակցության դեպքեր եղել են, որևէ խնդիր չի ծագել: Թուրք նախարարի
այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել «Facebook»-ի թուրք օգտատերերի
շրջանում, վերջիններս նույնիսկ կոչ են արել բոյկոտել սոցիալական ցանցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |