Մարզական07:29, 26 Հունիս 2013
Թուրքական «Ֆեներբահչե» և «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբները զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից

Հունիսի 25-ին UEFA-ի կողմից կայացված որոշման համաձայ` թուրքական «Ֆեներբաhչե» և «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբները զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:
Նշենք, որ 2011 թվականի հուլիսի
3-ին սկսված հետաքննության արդյուքնում թուրքական վերոնշյալ ակումբները կասկածվում
էին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Այսպիսով, ըստ UEFA-ի որոշման,
Ստամբուլը ներկայացող «Ֆեներբահչե» ակումբը 2+1 տարի զրկվում է եվրագավաթներին մասնակցելու
իրավունքից: «Ֆեներբահչե»-ի նկատմամբ նախատեսվում է նաև 5 տարի հսկողություն
սահմանել, ու եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա +1 տարի ժամկետը չեղյալ կհայտարարվի:
Ստամբուլյան մյուս «Բեշիքթաշ» ակումբը ևս զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, բայց ընդամենը 1 տարի ժամկետով: Թուրքական «Զաման» օրաթերթի փոխացմամբ` «Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միությունը» «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յըլդըդրըմի, նրա եղբայր Ալաեդդին Յըլդըրըմի, ղեկավարներից Շեքիփ Մոսթուրօղլույի, ինչպես նաև Ջեմիլ Թուրանի, իսկ «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբից նախկին փոխնախագահ Սերդալ Ադալըի և նախկին մարզիչ Թայֆուր Հավուչթուի համար հավելյալ զեկույց է պահանջել:
Առաջիկա 3 օրվա ընթացքում «Ֆեներբահչեյի» և «Բեշիքթաշի» ղեկավար մարմինները պատրաստվում են բողոքարկել UEFA-ի որոշումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |