Քաղաքական07:03, 25 Հունիս 2013
«Ավազակների ժողովրդական կուսակցություն»` նոր քաղաքական ուժ Թուրքիայում

«Վերակառուցում սոցիալիստական կուսակցությունը» գրանցման համար դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:
Կուսակցության համանախագահ Նեժլա Քուրուլը
հայտնել է, որ իրենց նորաստեղծ կուսակցության համար կարևոր խնդիրներից են
գենդերային հավասարությունը, քրդական հարցը ու դրա խաղաղ կարգավորումը և առհասարակ երիտասարդության առջև ծառացած խնդիրները:
Կուսակցության մյուս
համանախագահ Թունջայ Յըլմազը, տեղեկացնելով, որ Գեզի զբոսայգու դեպքերը
հիմք հանդիսացան կուսակցության ստեղծման համար, ասել է. «Անարդարության զոհ
դարձածների, վարչապետ Էրդողանի կողմից «ավազակ» կոչվածների կուսակցությունն ենք մենք:
Մեր կուսակցության անունը «Վերակառուցում սոցիալիստական կուսակցություն» է, բայց հեգնանքով կարող եք նաև «Ավազակների ժողովրդական կուսակցություն» անվանել»:
Հիշեցնենք, որ Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մասնակիցներին Թուրքիայի վարչապետը «ավազակներ»
էր անվանել: Այդ պիտակավորումն ակտիվորեն շրջանառության մեջ մտավ նաև ցուցարարների շրջանում` որպես բողոքի նշան` ուղղված Էրդողանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |