Տարածաշրջան14:20, 24 Հունիս 2013
Պաշտոնական տվյալներով` 23 օրում շուրջ 2.5մլն մարդ է մասնակցել Թուրքիայի ցույցերին

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տվյալներ Ստաբուլի Թաքսիմի հրապարակից սկսված և հետո երկրի բազմաթիվ քաղաքներ ընդգրկած ցույցերի ու երթերի մասին: Այսպիսով պաշտոնական տվյալների համաձայն` մայիսի 31-ից սկսած բողոքի միջոցառումներին մինչև օրս մասնակցել է մոտավորապես 2.5մլն մարդ: Քաղաքացիական անձանցից վիրավորվել է շուրջ 4.000, իսկ ոստիկաններից` 600 մարդ:
Զոհերի մասին զեկույցում ոչինչ չի նշվում, սակայն
լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` զոհվել է 6 մարդ, որոնցից
մեկը` ոստիկան:
Նշվում է, որ քաղաքացիական խռովությունները ալիքը տարածվել է երկրի 81 նահանգներից 79-ում: Բողոքի հանրահավաքներ չեն եղել միայն Բայբուրթ և Բինգյոլ (Բյուրակն) նահանգներում:
Բախումների և զանգվածային անկարգությունների հետևանքով, ըստ նախարարության տվյալների, հարձակման են ենթարկվել ու ավերվել կուսակցական 14 գրասենյակ, հասարակական նշանակության 58 շենք-շինություն, քաղաքապետարանների հաշվեկշռում գտնվող 90 ավտոբուս, ոստիկանության` 240, շտապ օգնության` 45 և մասնավոր 214 տրանսպորտային միջոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |