Քաղաքական07:52, 24 Հունիս 2013
Թուրքերն ու ադրբեջանցիներ միավորվում են ընդդեմ հայկական Սփյուռքի

Ադրբեջանական սփյուռքի հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտնել է, որ 1915 թվականի առնչությամբ հայերի ձեռնարկած գործողություններին դիմակայելու համար Թուրքիայի կողքին են լինելու և աջակցելու են նրան:
Թուրքական «Հաբեր վաքթի» լրատվական կայքը փոխանցում է, որ Իբրահիմովը ադրբեջանական սփյուռքի կառույցներին արդեն տեղեկացրել և հանձնարարություններ է տվել ընդդեմ «հայկական պնդումների» թուրքական սփյուռքի հետ միասնաբար հանդես գալու մասին:
Պետական հանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է, որ այն վայրերում, որտեղ թուրքական սփյուռքը փոքրաթիվ է, հայկական հարցերին կմիջամտեն ադրբեջանական կառույցները և տվյալ երկրի հանրությանը կտեղեկացնեն իրողությունը:
Իբրահիմովը, հշեցնելով Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն», ասել է. «Մեկ ազգը երկու խնդիր չի կարող ունենալ` մեր խնդիրները նույն են: Հայկական հարցերը, որոնց առաջ Թուրքիան միայնակ է մնացել, միևնույն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղի հարցում էլ թուրքական սփյուռքն է Ադրբեջանին աջակցում և համաշխարհային հանրությանը այդ հարցում տեղեկություն տալիս»:
Ըստ Իբրահիմովի` թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներից Ղազախստանը և Ղրղզստանը նույնպես աջակցում են Ադրբեջանին և Թուրքիային:
«Դա էլ մեր ուժին ուժ կավելացնի: Ե´վ Թուրքիայի, և´ Ադրբեջանի, և´ Ղազախստանի, և´ Ղրղզստանի և ընդհանրապես ամբողջ թյուրքական աշխարհի դեմ ուղղված որևէ անիրավության դեմ մենք միասնաբար ենք գործելու»,- եզրափակել է Իբրահիմովը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |