Տարածաշրջան07:14, 24 Հունիս 2013
Ադանայում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի քայլերթի

Ստամբուլի Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից սկսված և հակակառավարական
խռովությունների վերածված հանրային դժգոհությունը Թուրքիայում տեղի չի տալիս ոչ
ոստիկանական ուժերի ճնշմանը, ոչ իշխանությունների հորդորներին: Բազմաթիվ
բնակավայրերում շարունակվում են բողոքի տարատեսակ ակցիաները:
Ըստ «CNNTurk»-ի հաղորդման` Ադանա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ Աթաթուրքի զբոսայգուց դուրս են եկել բողոքի քայլերթի` ծածանելով հետևյալ գրություններով ցուցապաստառներ` « Ողջույն Թաքսիմին, շարունակություն պայքարին», «Ճնշումներն ու ձերբակալությունները մեզ չեն կոտրի»: Ցուցարարներն իշխանություններից պահանջել են ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին` վանկարկելով «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ պայքար է»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ց Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառնիշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնականԳեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգուոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքականոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որբնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարականակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն`կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 6 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |