• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային14:43, 23 Հունիս 2013

Ուդի նշանավոր վարպետ Երվանդ Բոսթանջըն արդեն Դիարբեքիրում է

Ուդի նշանավոր վարպետ Երվանդ Բոսթանջըն արդեն Դիարբեքիրում է

 Թուրքական «Միլլիյեթ» լրատվականի հաղորդմամբ` Դիարբեքիրում ծնված և 1992 թվականին ԱՄՆ տեղափոխված հայազգի ուդի վարպետ Երվանդ Բոստանջըն վերջնական վերադարձել է Թուրքիա և հաստատվել Դիարբեքիրում: Ուդի հայտնի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով բացի հայերեն երգերից հայտնի է նաև քրդերեն ու թուրքերեն կատարումներով, վերադառնալով Դիարբեքիր ասել է. «37 տարի առաջ մի ցուրտ ձմեռային օր Դիարբեքիրից դուրս եկա, իսկ ամառային մի տաք օր վերադարձա: Տա Աստված, որ այս տաքությունը շարունակվի իմ սրտում հայերեն, քրդերեն, թուրքերեն ու ասորերեն լեզուներով հնչվող երգերով: Ես վերադարձա, երանի իմ հետ գնացածներն էլ վերադառնան և բոլորս միասին ջրելով մեծացնեինք այս գեղեցիկ այգու ծաղիկները»:

Դիրբեքիրում դպրոցն ավարտելուց հետո Երվանդ Բոսթանջըն 1976 թվականին տեղափոխվել է Ստամբուլ, այնտեղ մինչև 1992 թվականը երգել է և Ուդի դասեր է տվել, այնուհետև 1992-ին տեղափոխվել ԱՄՆ:  Թերթը նշում է, որ Բոսթանջըի վերադարձը հետևանք էր Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի և Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի «Վերադարձեք ծննդավայր» կոչի:

Նշվում է, որ Երվանդ Բոսթանջըին դիմավորելու են գնացել «Ula Fılle» (Բարով եկար) գրքի հեղինակ Դիարբեքիրաբնակ գրող Շեյհմուս Դիքենը, Դեյրուլզաֆերան մետրոպոլիտի խորհրդական Յուսուֆ Բեքթաշը, ընկերներն ու երկրպագուները:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ Դիարբեքիր վերադարձած  Բոսթանջըն մտնում է տուն, առաջինը ինչ հանդիպում է, դա էլեկտրականության և  ջրի անդորագրերն էին: Նա նախ զարմանում է այնուհետև դրանք մեկնելեվ Դիարբեքիրցի գրող Շեյհմուս Դիքենին, հումորով ասում է. «Բավական է արդեն ես փող չունեմ, թող քաղաքապետը վճարի  կամ էլ դուք վճարեք»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}