Տարածաշրջան15:17, 21 Հունիս 2013
Թուրքիան գազային ռումբերի ու պլաստիկ փամփուշտների լավագույն գնորդ

Հայտնի է դարձել, որ Թուրքիայում Գեզի
այգու համար ծավալված բողոքի գործողությունների ժամանակ օգտագործված գազի և պլաստիկ
փամփուշտների մատակարար երկրների թվում է նաև
ԱՄՆ-ը: Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը ուսումնասիրել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա
նահանգում գտնվող գազային ռումբեր և պլաստիկ փամփուշտներ արտադրող «Nonlethal
Technologies» անվամբ ընկերության վաճառքի փաստաթղթերը:
Ըստ այդ փաստաթղթերի` վերոնշյալ ընկերության լավագույն գնորդների շարքում Թուրքիան բացարձակ առաջատար է: Ընկերությունը 2011թվականի հոկտեմբերից մինչև 2012-ի դեկտեմբերը ընկած ժամանակահատվածում Չինաստանին վաճառել է 380 հազար, Պանամային 80 հազար, իսկ
Չիլիին 43
հազար դոլար արժողությամբ գազային ռումբեր և պլաստիկ փամփուշտներ: Թուրքիան այս ցանկի
երկրներից անհամեմատ ավելի շատ է ծախսել նշյալ արտադրանքի ձեռք բերման համար` 15 ամսվա ընթացքում գնելով 8 մլն 396 հզ 992 դոլարի գազային ռումբ ու պլաստիկ փամփուշտ:
«Դողան»-ը, նշելով, որ նմանատիպ «ոչ մահացու» զենքերը ողջ աշխարհում
ուժային կառույցների կողմից կիրառվում են բողոքի ցույցերն ու քայլերթերը ցրելու
նպատակով, հավելում է, որ ԱՄՆ-ում այս զենքերի վաճառքի համար բավական մեծ լոբբի է
գործում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |