Տարածաշրջան13:03, 21 Հունիս 2013
Թուրքիա. ֆորումին հայերի ու հույների մասնակցությունը հարձակման ենթարկվելու պատճառ

Ստամբուլի Յենիքյոյ այգում կազմակերպված ֆորումի մասնակիցների վրա հարձակում
է տեղի ունեցել: Թուրքական «Բիրգյուն» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` մոտ 150-200 մարդ, որոնց մեջ եղել են նաև զգալի թվով
կանայք և երեխաներ, հավաքվել էին քննարկելու, թե Գեզի այգու համար սկսված բողոքի գործողությունները
ինչպիսի շարունակություն կարող են ունենալ:
Հավաքվածներին մոտեցած 10-15 հոգանոց խումբը, որոնց մեջ եղել է նաև Յենիքյոյի
համայնքապետը, սպառնացել է նրանց` հրահանգելով ցրվել այդտեղից, իսկ մոտակա ճանապարհով անցնող մեքենայից էլ օդ են կրակել:
Հակառակ այս ամենին հավաքվածները նրանց բացատրել են հավաքի
նպատակը և հրավիրել միանալ քննարկումներին: Սակայն
որոշ ժամանակ անց սպառնալիքներ տեղացող խմբին միացել են նոր
անձիք և համալրվելով հարձակման անցել այգում հավաքվածների վրա:
Ֆաշիստ ազգայնական խումբը իմանալով, որ ֆորումին մասնակցում են նաև հայեր և
հույներ, «Հայերի ու հույների պոչն եք բռնել» և «Ալլահ-ու-եքբեր» կոչերով շարժվել
են դեպի հավաքվածները: Հաղորդվում է, որ հարձակման պատճառով առնվազն մեկ մարդ է
վիրավորվել:
Հարձակվողները պնդել են, թե հավաքվածները ցանկանում են խոչընդոտել
Յեշիլքյոյ այգում մզկիթի կառուցմանը: Թերթի հաղորդմամբ Յենիքյոյի համայնքապետը
հայտնի է այդ տարածքում գտնված և 1958 թվականին քանդված մզկիթի տեղում նորը
կառուցելու իր պատրաստակամությամբ: Սակայն տարածքում շատ մզկիթներ լինելու
պատճառով էլ կառուցման աշծատանքներին իրենց հավանությունը չեն տալիս տեղաբնակները:
Նշվում է, որ հարձակումից հետո էլ ֆաշիստ հետադիմականներն իրենց հարձակումը
շարունակել են թվիթերյան հաշիվներից հայհոյանքներ գրելով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |