Հասարակական07:23, 18 Հունիս 2013
Ստամբուլում ցուցարարները ժամեր շարունակ անշարժ կանգնել են

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի տեղեկացմամբ` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրք
ցուցարարները յուրօրինակ բողոքի ակցիա են իրականացրել:
Էրդեմ Գյունդուզ անունով ցուցարարը Թաքսիմի մետրոյի մուտքի մոտ ժամեր շարունակ
անշարժ կանգնել է` բոյկոտելով ոստիկանության կողմից Գեզի զբոսայգուց ցուցարարների
վտարումը: Այս նախաձեռնությանը միացել է մոտ 300 ցուցարար:
Ոստիկանությունը միջամտել է ցուցարարների այս ակցիային և ցրել «անշարժ կանգնածներին»: Իսկ 10 ցուցարարներ,
որոնք ընդդիմացել են, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել:
Թաքսիմում «անշարժացած մարդ» ակցիային մասնակցել են նաև կանայք: Կանանցից մեկը չի դիմացել և ուշագնաց է
եղել: Ըստ աղբյուրի` ակտիվիստներից մեկը երեկվանից
մինչև այժմ դեռ կանգնած է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |