Տարածաշրջան13:34, 18 Հունիս 2013
Թեհրանը Թուրքիայի ներքին խռովությունները համարում է այդ երկրի ներքին գործ

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աբբաս
Իրաքչին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիայում ընթացող
բողոքի ցույցերն այդ երկրի ներքին գործն է և այլ պետությունները խառնվելու
իրավունք չունեն:
Այս մասին հայտնող թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Իրանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ պաշտոնական Թեհրանը մաղթում է, որ առկա խնդիրը լուծվի թուրքական իշխանությունների և ցուցարարների ողջամտության շրջանակներում և խաղաղ ճանապարհով:
Սիրական ճգնաժամին անդրադառնալով` Իրաքչին հերքել է շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց, իբր Թեհրանը պատրաստվում է 4 հազարանոց զորաջոկատ ուղարկել Սիրիա` պաշտպանելու Բաշա Ասադի վարչակազմը:
«Բացեիբաց հերքում ենք, որ նման բան չկա: Սիրիայի կառավարությունը և բանակը ահաբեկչական խմբերի դեմ պատերազմելու համար օգնության կարիք չունեն և ինքնուրույն կարող են թշնամիների հետ կռիվ տալ»:
Նշվում է, որ իրանական զորքեր Սիրիա ուղարկելու մասին լուրը տարածվել էր բրիտանական «The Independent» թերթից և լայնորեն տարածվել թուրքական մամուլում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |