Տարածաշրջան11:54, 18 Հունիս 2013
Էրդողան. «Ոստիկանության միջամտությունը ցույցերին ավելի կուժեղացնենք»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբակցության ժողովի ընթացքում, խոսելով Գեզի զբոսայգու
շուրջ ծավալվող դեպքերի մասին, հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով:
Նա մասնավորապես ակնարկել
է, թե այդ բողոքի ակցիաները նախապես պատրաստված են եղել և սադրիչները նպատակ են ունեցել
թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին այլ Թուրքիայի պատկեր ներկայացնել: Նա պնդել է, որ ամեն բան կազմակերպված է եղել
շատ պրոֆեսիոնալ ձևով և թե տեղական, թե միջազգային մամուլը որպես գործիք են ծառայել` տարածելով սուտ ու չափազանցված տեղեկատվություն:
Խոսելով ցուցարարների մասին նա ասել է, որ հրապարակ էին դուրս եկել մարդիկ, ովքեր մի կողմում Թուրքիայի
դրոշն էին ծածանում, իսկ մյուս կողմում այն այրում: Մի կողմում նամազ էին անում, իսկ մյուս կողմում` կոշիկնեով մզկիթ մտնում ու
մզկիթում ալկոհոլային խմիչքներ օգտագործում, վիրավորում գլխաշորավոր կանանց:
«Մեր իրավապահ ուժերը գործել է ժողովրդավարության և
օրենքի սահմաններում, և ծայրաստիճան համբերատար են եղել: Նրանք ժողովրդավարության
քննությունը հաջողությամբ են անցել: Մեր ոստիկանությանը էլ ավելի
կուժեղացնենք, կավելացնենք նաև միջամտության ուժը»,- ասել է էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |