• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:22, 18 Հունիս 2013

«Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողով Թբիլիսիում

«Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողով Թբիլիսիում

Թուրքական «Զաման» օրաթերթում հրապարակվել է Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հոդվածը, որտեղ նա անդրադարձել է հունիսի 5-8-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողովին:

Հոդվածագիրը նշում է, որ քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխությունները, որոնց ավելի քան մեկ դար դիմագրավել են Թուրքիան և հարևան երկրները, ճանապարհ են բացել այս տարածաշրջանում վերադասավորումների համար: Փոփոխությունները շարունակվում են ազգայնականության, էթնիկ խնդիրների և ազգային պետության կառուցման գործընթացով:

Այս  գործընթացը, քանի որ իր հետ բերել է բախումներ և պատերազմներ,  հեշտացրել է Օսմանյան կայսրության, Ռուսաստանի  և Իրանի պայքարի բեմահարթակում հայտնված ժողովուրդների միմյանցից օտարացումը: Ժողովուրդները, որոնք նախկինում համատեղ ապրելու գեղեցիկ մշակույթ էին ձևավորել, այսօր էլ հարյուրամյա փլուզումը հարթելու ուղղությամբ կարևոր է, որ մեկ սեղանի շուրջ հավաքվելով` փնտրեն միասնական խնդիրների լուծումները:

Այս կապակցությամբ Թբիլիսիի Պետական Համալսարանում հունիսի 5-8 ժամանակահատվածում տեղի  է ունեցել «Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողովը, որին մասնակցել են  Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած բանախոսներ: Քննարկվել են բազմաթիվ թեմաներ Թուրքիայի թանզիմաթյան շրջանից մինչև հանրապետական ժամանակահատվածը տեղի ունեցած բարեփոխումները, սահմանադրության ընդունումը, տարբեր քաղաքական հոսանքների առաջացումը:

Ըստ հոդվածագրի` Հայկական հարցի քննարկումներն անցել են ժողովրդավարական մթնոլորտում, քանի որ բոլորն իրենց փաստարկներով կարողացել են ելույթ ունենալ, իսկ ցեղասպանություն եզրույթը կիրառողների և չկիրառողների համար ստեղծվել է միմյանց լսելու և հասկանալու գիտական հարթակ: Հայ գիտնականների ներկայությունը հոդվածագիրը փորձել է շահարկել թուրքական լույսի ներքո` նշելով որ նման կերպ հայերը ազատվում են սփյուռքի ճնշումներից և սեփական տաբուներից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}