• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:37, 17 Հունիս 2013

Տեղի է ունեցել Էրդողանի ու նրա կողմնակիցների հանրահավաքը

 Տեղի է ունեցել Էրդողանի ու նրա կողմնակիցների հանրահավաքը

Երեկ երեկոյան Ստամբուլի Քազլըչեշմե հրապարակում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած հանրահավաքը, որն անցկացվել է «Հարգանք ազգային իշխանություններին» կարգախոսով հանրահավաքների շրջանակում:

Թուրքական «Սաբահ» էլեկտրոնային լրատվականի տեղեկացմամբ՝  հանրահավաքի օրակարգի գլխավոր թեման եղել է Ստամբուլի Գեզի զբոսայգին:

Էրդողանը, դիմելով Գեզի այգու ցուցարարներին, ասել է, որ խնդիրը ոչ թե այգին է կամ նրա շրջակայքը, այլ՝ Թուրքիան: Անդրադառնալով սոցիալական մեդյային՝ ասել է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է սոցիալական մեդյայի միջոցով վիրահատել: 

Էրդողանի ելույթի  առավել ուշագրավ պարբերությունները ներկայացված են ստորև.

 

  • «Թուրքիայի իրական պատկերը տեսնել ցանկացողներն այստեղ հավաքված են: BBC, CNN, Reuters, դե թաքցրեք այս հանրահավաքը: Օրեր շարունակ կեղծ լուրեր եք պատրաստել: Այս ժողովուրդը ձեր ներկայացրած ժողովուրդը չէ: Այս ժողովուրդը գիշերով թալան անող ժողովուրդ չէ:
  • Այս պահին Թաքսիմ հրապարակը և Գեզի զբոսայգին դատարկվել են: Քաղաքապետարանը տարածքը մաքրում է, որպեսզի կանաչապատի: Իրական բնապահպաններն  այս պահին իրենց գործն են անում այնտեղ:
  •   Զգուշացնում եմ. կրկին կոչեր են հնչում: Խնդրում եմ մի ՛ մտեք այդ խաղի մեջ: Խնդիրը Գեզի այգին չէ. նախ կուսակցությանս կենտրոնական շենքի վրա զինված հարձակում կազմակերպեցին, այնուհետև Ռեյհանլըյում 53 եղբայրներիս զոհ դարձրին, այս դեպքերն էլ շղթայի վերջին օղակն են: Թիրախը Թուրքիան է: Ժամանակն է, որ ցույցերի մեջ ներգրավված մեր եղբայրներն էլ դա հասկանան:
  • Թուրքիան միայն Թաքսիմ հրապարակը չէ, Թուրքիան Քասըմփաշան է, Ֆեթիհն է, Էրզրումն ու Տրապիզոնն է: Ոչ ոքի լարած թակարդներն ու խաղերը մեզ չեն կարող վնասել, 2014 թվականի մարտին տեղի ունենալիք ընտրությունները նրանց հօդս կցնդեցնեն:
  •  Եվրոպական խորհրդարանը որոշում է ընդունել… Եվրախորհրդարանը թող իր չափը ճանաչի: Նա արդյո՞ք Թուրքիայի հետ կապված որոշումներ ընդունելու իրավունք ունի: Թուրքիան այս պահին ԵՄ անդամ չի, այլ միայն բանակցող է: Որոշ լրատվանիջոցներ արդեն այս երկրում իրենց ուզած իշխանություներն  էին հիմնում: Ամեն ինչ շատ պարզ է: Թաքսիմում ուղարկված երեսուն հազար օրապահիկների մասին էլ գիտենք: Եթե մենք հաշիվ չպահանջենք, ժողովուրդը մեզնից հաշիվ կպահանջի:
  • Մեզ հետ հանդիպման եկածները մեզ ասեցին՝ որտեղ ուզենանք պիտի կարողանանք ցույց կազմակերպել, ես էլ պատասխանեցի, որ այս երկիրը ճանապարհի  քարվանսարա չի:
  •  Դիմում եմ ազգայնականներին: Հե ՛յ ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) և կողմնակիցներ, ինչպե՞ս կարող եք ահաբեկիչի դեմքով Աթաթուրքի նկարի ու Թուրքիայի դրոշի հետ կողք կողքի քայլել: Մեր վրա եք հարձակվում, Եվրոպայից  էլ ասում են, թե ազատություն է:
  • Այդ այգին ոչ այն օկուպացրածներինն է, ոչ էլ անկեղծ զգացումներով այնտեղ գտնվող երիտասարդներինն է: Ասում են` վրան ենք խփել: Ես էլ ասում եմ, որ այդտեղ չեք կարող վրան խփել, վրան խփելու տեղը հայտնի է: Յայլաները շատ են, գնացե ՛ք այնտեղ խփեք, սա ձեր սեփականությունը չի:
  • Եթե ուզում եք այս իշխանությանը հեռացնել, ճանապարհը պարզ է՝ 2015-ին ընտրություններ:
  • Մենք ոստիկանության արած սխալները, եթե կան այդպիսիք, կհետաքննենք, սակայն ոստիկանների վրա հարձակումների, մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու և լրատվամիջոցներին սադրելու դեպքերն էլ ենք քննության առնելու:
  • Թուրքիայի դրոշները հանկարծ չծալեք ու որևէ տեղ դնեք: Ուզում եմ, որ այդ դրոշները կախեք ձեր պատշգամբներից: Սա դրոշի արշավ է»:

Նշենք, որ հանրահավաքը եղել է բավական բազմամարդ: Մասնակցելու համար մարդիկ Ստամբուլ էին ժամանել երկրի տարբեր շրջաններից:

Ermenihaber.am

   


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}