Տարածաշրջան10:42, 17 Հունիս 2013
Թուրքիայի գրեթե ողջ տարածքը` ցույցերի ու քայլերթների մեջ

Նախօրեին Ստամբուլի Թաքսիմ և Անկարայի Քըզըլայ հրապարակներ շարժվել փորձող ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների արդյունքում ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ: Թուրքական «Վաթան» օրաթերթի տվյալներով` ընդհանուր առմամբ ձերբակալվել է 455 մարդ: Նշվում է նաև երկու լրագրողի ձերբակալության մասին (Գյոքհան Բիչիջի, Էմրե Ֆիդան):
Անկարայից ու Ստամբուլից բացի Թուրքայի բազմաթիվ այլ բնակավայրերում ևս քաղաքացիները
բողոքի են դուրս եկել իշխանությունների դեմ և ընդհարվել ոստիկանական ուժերի հետ:
- Էսքիշեհիրում 20.000 ցուցարարներ դիմել են
բողոքի քայլերթի` վանկարկելով «Էրդողան, հրաժարական տուր», «Հեղափոխություն,
ապստամբություն, ազատություն», «Բոլոր տեղերը Թաքսիմ են» կարգախոսները:
- Իզմիրի
Գյունդողդու հրապարակում հավաքվել է 10.000 ցուցարար և մեկնարկել բողոքի քայլերթ
դեպի Բասնամե հրապարակ:
- Սամսունում
հարյուրավոր մարդիկ, դուրս գալով բողոքի քայլերթի, հայտարարել են, որ Թաքսիմի
դիմակայությունն իրենց համար արժանապատվության հարց է, և պահանջել են
կառավարության հրաժարականը:
- Դենիզլիում ավելի
քան 10.000 ցուցարարներ իրենց զորակցությունն են հայտնել Գեզի զբոսայգու
պահպանության համար պայքարողներին և մի շարք պողոտաներով քայլերթ իրականացրել:
- Մերսինում ավելի
քան 5.000 ցուցարար բողոքի ձայն է բարձրացրել Գեզի զբոսայգում ոստիկանության
կողմից անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ: Նրանք ևս բողոքի քայլերթ են
իրականացրել:
- Թունջելիում շուրջ
150 ցուցարարները հանրապետության պողոտայի կենտրոնում բարիկադավորվել են և
մեծ կրակ վառել` ի նշան բողոքի: Ոստիկանական բաժանմունքից ընդամենը 150մ
հեռավորության վրա գտնվող այդ վայրում կրակ վառելուց հետո ցուցարարները
հնչեցրել են հակակառավարական լոզունգներ:
- Էդիրնեում
իշխանությունների դեմ իրենց բողոքն արատհայտելու համար փողոց է դուրս եկել
ավելի քան 2.000 մարդ: Նրանք աջակցություն են հայտնել Գեզի զբոսայգին
ոչնչացումից փրկելու համար պայքարողներին: Հազարավոր ցուցարարներ
աջակցություն են հայտնել դժգոհ զանգվածներին և ցույցերի դուրս եկել նաև
Բուրսայում, Բոդրումում, Անթաքիայում, Չանաքքալեում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |