Տարածաշրջան12:31, 17 Հունիս 2013
Թուրքիայի «ձեռքերը» թաթախված են արյան մեջ. քրդական կոնֆերանս

Քրդական հարցի հետ կապված խնդրի լուծման և խաղաղության հաստատման գործընթացին
աջակցություն ցուցաբերելու նպատակով Աբդուլահ Օջալանի ցանկությամբ երկու համաժողով
է կազմակերպվել: Երկրորդ կոնֆերանսը կայացել է Դիարբեքիրում «Հյուսիսային
Քուրդիստանի միասնության և լուծման համաժողով» խորագրով: Այն անցկացվել է երկու փուլերով և տևել 2 օր: Համաժողովները
կրել են «Քուրդիստանում հասարակական խնդիրները և դրանց լուծման ուղիները» և
«Քուրդիստանի ազգային միություն և համատեղ դիրքորոշում» խորագրերը:
Միջոցառման ընթացքում նոր սահմանադրության շուրջ ևս քննարկումներ են եղել: Մասնակից կուսակցություններից ՝ «Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցություն» (ԽԺԿ-BDP), «Ժողովրդավարության հասարակության կուսակցություն»-ից (ԺՀԿ-DTP) բացի մասնակցում էին մի շարք այլ կազմակերպություններ և ներակայացուցիչներ:
Թուրքական «Թայմթուրք»-ի տեղեկացմամբ` միջոցառումը սկսվել է սոցիոլոգ, գրող Իսմայիլ Բեշիքչիի բացման խոսքով: Նա անդրադարձել է Աբդուլլահ Օջալանի սույն թվականի մարտի 21-ին ունեցած ելույթին, մասնավորապես Օջալանի կողմից հնչեցված «Իսլամական եղբայրության», ինչպես նաև և խաղաղության գործընթացի հետ կապված որոշ հատվածերի կողմից բարձրացված «Առանց ժողովրդավարության խաղաղություն չի լինի» հայեցակարգերին:
Ըստ նրա` քրդերի միակ փրկության ուղին «Անկախ Քուրդիստանի» ստեղծումն է: Ներկա գտնվողների շարքերում էին նաև զանազան կրոնական խմբերի և ազգային փոքարամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր ևս համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան: Մասնավորապես ներկա էին հայ, ասորի, արաբ, ալևիների համայքների ներկայացուցիչներ: Հայական հինադրամի անունից ելութ ունեցավ Գաֆֆուր Օգանյանը.
«Տարբեր մշակույթները պետք է մեկը մյուսի հանդեպ հարգանքի հիման վրա պետք է հիմնվեն: Հավատում ենք, որ բոլորը խաղաղության գործընթացի հաստատման գործում իրենց լուման կունենան: Այս տարածքում շատ արյուն է թափվել: Շատ դառնություն է եղել: 1915 թվականին հայերն են կոտորածի ենթարկվել: 1925 թվականին Շեյխ Սաիդի ապստամբության ժամանակ հազարավոր քրդեր են սպանվել: Դերսիմում ալևիներն են կոտորվել: Պետության ձեռքերը թաթախված են արյան մեջ: Թուրքիայի Հանրապետության պատմության ողջ ընթացքում քրդական բնակավայրերում ջարդերը միշտ շարունակվել են: Մերոնք հավատում են խաղաղության հաստատմանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |