Հասարակական09:53, 17 Հունիս 2013
ԹՀՊ. «Իշխանությունը մարդկության դեմ հանցանք է գործում»

«Թաքսիմի համերաշխության
պլատֆորմը» (ԹՀՊ) արձագանքել է ոստիկանության կողմից Գեզի զբոսայգու վրա
հարձակման, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու գործողություններին: Պլատֆորմը
հայտարարություն է տարածել , որտեղ իշխանության մեղադրել է մարդկության դեմ
հանցանք գործելու մեջ:
Պլատֆորմը նշել է, որ իրենց պահանջներից չեն հրաժարվելու, իսկ դեռ տեղի ունենալիք
դեպքերի ամբողջ պատասխանատուն իշխանություններն են:
Թուրքական «Զաման» պարբերականը ներկայացրել է պլատֆորմի պահանջները.
«1. Անվտանգության ուժերի սարսափելի հարձակմանը պետք է վերջ տրվի: Այս գիշեր և
վաղը կայանալիք դեպքերի ամբողջական պատասխանատուն իշխանություններն են:
2. ԶԼՄ-ները մեզ պետք է օգնեն, որպեսզի մեր հայտարարությունները հասնեն ժողովրդին:
Նրանք մեր ժողովրդին պիտի փրկեն վերջինիս դեմ պատերազմ սկսած իշխանության
ապատեղեկատվությունից:
3.Մենք անհանգստացած ենք մեր այն քաղաքացիների առողջության համար, որոնք
վիրավորվել են ոստիկանության բիրտ ուժի կիրառման հետևանքով: Պետք է
դադարեցնել կամավոր բժիշկների
ձերբակալումները և նրանց նկատմամբ կիրառվող արգելքները:
4. Ստամբուլի ամեն կողմից տասնյակ հազարավոր
մարդիկ քայլում են դեպի Թաքսիմ հրապարակ: Հնարավոր չէ խոչընդոտել մեր
ժողովրդի քայլերթը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |