Հասարակական06:52, 17 Հունիս 2013
Էրդողանը ոստիկանների միջոցով «գրավեց» Գեզին

Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ Գեզի զբոսայգում հավաքված ցուցարարներին ոստիկանությունը ցրել է: Անկարայում հունիսի 15-ին իր աջակիցների հետ ցույցի ժամանակ դիմելով Գեզի զբոսայգու ցուցարարներին` Էրդողանն ասել է. «Վաղը Ստամբուլում ցույց ենք անցկացնելու, եթե այգին չդատարկեք, ապա անվտանգության ուժերը գիտեն` ինչպես դատարկել»: Այս հայտարարությունից հետո ոստիկանությունը Գեզի զբոսայգու ցուցարարներին կոչ արեց ցրվել: Սակայն ոստիկանության նախազգուշացումներին ցուցարարները պատասխանեցին վանկարկումներով, որից հետո էլ անվտանգության ուժերը անցան հարձակման: Ոստիկանությունն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցրեց Թաքսիմ հրապարակը, Գեզի զբոսայգին, որոնք այժմ փակ են քաղաքացիների համար: Գեզին «գրավելուց» հետո այնտեղից սկսել են հեռացնել ցուցարարների վրանները, նրանց կողմից ստեղծված բարիկադները:
Թուրքական «Բուգյուն» լրատվական
կայքի փոխանցմամբ` Գեզի զբոսայգու ցուցարարների ցրելու ժամանակ
իրադարձություններին հետևող որոշ լրատվամիջոցների լրագրողներ են ձերբակալվել: Երեկոյան
Օսմանբեյ փողոցում գտնվող Ռամադան
հյուրանոցում վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկները նույնպես ձերբակալվել
են: Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև հավաքված Գեզի զբոսայգու ցույցերի աջակիցների
և ոստիականության միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով ձերբակալվել է ևս
105 ակտիվիստ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |