Տարածաշրջան09:19, 15 Հունիս 2013
Թուրք հոդվածագիրը` Թուրքիայի, ԵՄ-ի և ժողովրդավարության մասին

Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի սյունակագիր Յալչըն Դողանն անդրադարձել է
Թուրքիայի եվրաանդամակցության պահանջներին, պայմաններին ու դրանց կարևորությանը: Հեղինակը
բարձրացրել է Թուրքիայի ժողովրդավարացման հարցը, որի անվան տակ Արևմուտքը փորձում
է ամեն ինչ անել տալ Թուրքիային: Հոդվածագիրն
ակնհայտ հեգնանքով է անդրադառնում 2004-ին դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանի
կողմից Անկարայի առջև դրված եվրաինտեգրման պահանջներին:
«Թուրքիայի իշխանությունները պետք է քրդական ուժերի (ՔԲԿ-PKK) հետ փոխզիջման գնան:
- Կարծես թե Թուրքիայի չորս կողմից լսվող ծափողջյունները, նոր շրջան պիտի բացեն մեզ համար:
Բանակի քաղաքական դերը պետք է ավելի սահմանափակվի:
- Կեցցեք, սա արդեն լիակատար ժողովրդավարությունն է, որ գալիս է:
Հայոց ցեղասպանության օրինագիծը պետք է ընդունվի:
- Ժողովրդավարությունն ահավասիկ սա է, ամեն ինչ պետք է քննարկել իմանանք:
Եփրատ, Տիգրիս գետերի ջրերը պետք է հանձնվեն միջազագային կառույցներին:
- Պահո, Թուրքիան իրական ժողովրդավարության հետ է ծանոթանում:
Թուրքական բանակը դուրս պետք է գա կիպրական տարածքներից:
- Այս ամենը կասվի ու թող արվի, կարևորը ժողովրդավարությունն է
- Բացենք, ի°նչ կա որ, միայն թե ժողովրդավարությունը թող գա»,-
գրում է Յալչըն Դողանը և նկատել տալիս, որ Թուրքիան չի առարկել վերոթվարկյալ
պահանջներից և ոչ մեկը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |