• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:35, 15 Հունիս 2013

Դիարբեքիրի 2 փողոցների հայկական վերանվանումները շարունակում են դժգոհությունների պատճառ դառնալ

Դիարբեքիրի 2 փողոցների հայկական վերանվանումները շարունակում են դժգոհությունների պատճառ դառնալ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր քաղաքապետարանի կողմից քաղաքի փողոցներից երկուսին հայկական անուններով վերանվանելու որոշումները դժգոհությունների առիթ էին հանդիսացել: Բացասական արձագանքները շարունակվում են: Այս անգամ էլ արձագանքը եկել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող թուրքական ամենաազդեցիկ կազմակերպության՝ Ասիմդերի (ASİM-DER) կողմից: Կազմակերպության Վան քաղաքի մասնաճյուղի ղեկավար Իրֆան Էրմաշը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ զարմանք է արտահայտել Դիարբեքիրի Շեֆթալի փողոցը Մար Փեթյուն եկեղեցու անվամբ, իսկ  Դիրեքչի փողոցը Հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ վերանվանելու կապակցությամբ: Էրմիշն ասել է. «Դիարբեքիրը 1374 տարի իսլամի օրրանն է: Այս ամիս Կապույտ Մարմարայի զոհերի ամիսն է, իսկ Սուր քաղաքապետարանի քաղաքապետը, Իսրայելցի քաղաքապետի հետ գրկախառնվելով, ինչ դավադրություն է կազմակերպում»:

Էրմիշը, նշելով, որ Սուր քաղաքապետարանը արդեն մեկ տրիլիոն լիրա է ծախսել եկեղեցիների վրա, ասել է. «Դրա նպատակը իսլամական գործողությունների կանխու՞մն է: Միգուցե վերջին տարիներին Դիարբեքիրում իսլամական գործընթացների ակտիվացումից  է անհանգստացած քաղաքապետարանը և ուզում է նման կարգի միջոցառումներով դրանց դեմն առնել: Հայ գրողների ու նկարիչների փոխարեն փողոցները պետք է անվանվեին Շեյխ Ահմեդ խանի, Սաիդ-ի Քուրդիի կամ Շեյխ Սաիդի (քուրդ գործիչներ) անուններով»:

Էրմաշը, շեշտելով, որ պետք է կանխվեն նման կարգի միջոցառումները, ասել է. «Դիմում եմ Դիարբեքիրի բնակչությանը: Մենք մուսուլման հավատացյալներ ենք:

 Մենք պետք է պաշտպանենք մեր արժեքները այդպիսի ասիմիլյացիոն ձեռնարկումներից: Իսկ Սուրի քաղաքապետին էլ ուզում են հարցնել, թե արդյոք Իսրայելում կամ Հայաստանում մեզ համար կարևոր մի որևէ հայրենակցի անունով փողոց, պողոտա կամ թաղամաս անվանակոչվե՞լ է»:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}