Տնտեսական15:24, 14 Հունիս 2013
Թուրքիան կարող է կորցնել վստահությունը օտար ներդրողների համար

Թուրքական «Աքշամ»
էլէկտրոնային օրաթերթը անդրադարձել է անգլիական «Էկոնոմիստ» հանդեսում «Հզոր, բայց
անպաշտպան» վերնագրով հրապարակված հոդվածին, որտեղ ներկայացվում է վերջին օրերին
Ստամբուլի Գեզի զբոսայգու համար տեղի ունեցող ցույցերի և դրանց արդյունքում տեղի
ունեցած բախումների բացասական հետևանքները Թուրքիայի տնտեսության վրա:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տնտեսության 1990-ականների անկայուն վիճակից և դրան հաջորդած 2001-ի մեծ ճգնաժամից հետո կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությանը հաջողվել էր հասնել տնտեսական կայունության և ապահովել ցածր գնաճ:
Թերթը նշում է, որ Թուրքիայի համար մեծապես կարևոր է կանխիկ
գումարի հոսքը, հետևաբար նաև` օտարերկրյա ներդրողների վստահությունը: Ահա այդ
պատճառով էլ շատ կարևոր է Թաքսիմի դեպքերից հետո արժութային բորսաներում գրանցված
ցնցումները: Նշվում է նաև, որ Ստամբուլի բորսան, որը մայիսի 22-ին հասել էր իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին, Թաքսիմի
դեպքերի շաբաթվա ընթացքում միջինը 20 %-ի անկում է ունեցել:
Թերթը նշելով, որ 2012
թվականին Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 2 %, գրել է. «Թուրքիայի ամենամեծ
անհանգստությունը երկրից դուրս է: Առաջընթացի քայլերը դանդաղեցնող տնտեսության ընթացիկ
պարտքի դեֆիցիտը նվազել է, սակայն այն այս տարի ևս 6 % կլինի: Ավելին, ընթացիկ
ճեղքվածքը Թուրքիան փակում է կարճատև դրամական հոսքերով: Թուրքիան ունի ծայրահեղ
ռիսկային, բայց բարձր աճի տոկոսներ ապահովող տնտեսություն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |