Քաղաքական12:15, 14 Հունիս 2013
Աբդուլահ Գյուլի պատասխանը ԵԽ-ի որոշմանը

Եվրոխորհրդարանի (ԵԽ) Գեզի զբոսայգու
իրադարձությունների վերաբերյալ կայացրած
որոշմանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքական
«Ջումհուրիյեթ» օրաթերթը հրապարակել է Աբդուլահ Գյուլի հայտարարությունն այդ
կապակցությամբ:
Գյուլը մասնավորապես ասել է. «Համենայնդեպս Եվրախորդարանը գիտի, որ Թուրքիան գտնվում է Եվրամիության հետ բանակցային գործըթացի մեջ: Բանակցելու գործըթացում պայման է հանդիսանում կոպենհագենյան քաղաքական չափորոշիչների կյանքի կոչումը: Եվ բանակցություններ են տարվում Թուրքիայի կողմից վերոնշյալ չափորոշիչների ապահովման համար, ինչպես նաև գործող ժողովրդավարության և իրավակարգի համար: Ահա թե ինչու է հարկավոր արձագանքելուց առաջ լավատեղյակ լինել, թե իրականում ինչ է կատարվել: Սրանք Մադրիդում, Աթենքում, Նյու Յորքում, Լոնդոնում տեղի ունեցող իրադարձությունների նման երևույթներ են»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի,Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացածցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել`օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ փամփուշտներ ևհատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթիցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն`կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 5 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |