Հասարակական07:08, 14 Հունիս 2013
«The Guardian»-ի ծաղրանկարը` «Ջրցան Էրդողանը»

Անգլիական «The Guardian» պարբերականի ծաղրանկարիչ Սթիվ Բելլը հրապարակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ վերջինս ներկայացված է ջրցան մեքենայի տեսքով:
Ծաղրանկարիչը այս նկարի միջոցով քննադատում է Գեզի զբոսայգու խռովությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը: Ծաղրանկարի հետևի պլանում արցունքաբեր գազի ամպի մեջ երևում են մահակավոր ոստիկանները: Նկարում Էրդողանի գլխի վրա մահիկ է պատկերված իսկ քիթը փղի կնճիթի է նմանեցված, որից առատ ջուր է հորդում:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 5 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |