• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:21, 12 Հունիս 2013

Լքված հայկական եկեղեցին սպասում է իր տերերին. թուրք գյուղացու կոչը հայերին

Լքված հայկական եկեղեցին սպասում է իր տերերին. թուրք գյուղացու կոչը հայերին

Թուրքիայի Յուկսեքովա շրջանի Էսենդերե բնակավայրի Յեդիվերեն գյուղում կանգուն վիճակում շարունակում է գոյատևել 1600-ամյա հայկական եկեղեցին: Կառուցումից հետո եկեղեցին շրջապատվել է քարե պարիսպներով, և դրանց շնորհիվ մինչ այսօր այն ամբողջապես  կանգուն է: Եկեղեցին ունի  ծիսական արարողությունների,  հոգևոր սպասավորների համար առանձին սրահներ, ինչպես նաև  հարսանեկան արարողությունների համար նախատեսված 3 առանձին սենյակներ:  Եկեղեցին  բավականին գեղեցիկ է և ավելի է  գեղեցկանում շրջակայքի բնության շնորհիվ: Եկեղեցուց ոչ հեռու առանձնանում է ջրվեժը: Իսկ ջրվեժի և եկեղեցու միջև կա նաև քարաձավ: Քարաձավի մուտքի մոտ պատերը զարդանախշված են խաչով, զանազան կենդանակերպի նկարներով, և նշաններով:

Թուրքական «ՀաբերFX» կայքը տեղեկացնում է, որ 1915 թվականին այդ եկեղեցին լքվել է, իսկ եկեղեցու 150կգ զանգը՝ գողացվել: Եկեղեցու հարևանությամբ հայերի բնակատեղի հանդիսացող Բաժիրգե Էմրիքեյի բնակիչների մի հատվածը գաղթել է Իրան, իսկ մյուս հատվածը՝ Ռուսաստան: Բաժիրգե հայկանան բնակավայրը հետագա տարիներին ոչնչացվել է, իսկ ավելի ուշ հարևան գյուղի բնակիչների համար օգտագործվել է որպես արոտավայր:

1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո երկրի շատ վայրերում ոչնչացվել են պատմամշակությանին մի շարք եկեղեցիներ, հուշարձաններ: Հիշյալ եկեղեցին կանգում է մնացել զուտ այն բանի շնորհիվ, որ Յեդիվերեն գյուղը տեխնիկայի համար անցանելի ճանապարհ չի ունեցել: Յեդիվերեն գյուղի բնակիչներից Իսլամ Յեմենն ասել է, որ իրենց բնակավայրը պատմամաշկութային կոթողներով հարուստ տարածք է և այն կերտել են հայերը: Նա հայերին կոչ է արել վերադառնալ և տեր կանգնել իրենց կոթողներին: Իսլամ Յեմենը տեղեկացրել է, որ իրենք իրենց ուժերի ներածին չափով պահպանում են եկեղեցին, սակայն այն վերանորոգելու կարիք ունի: Նրա համոզմամբ, եթե եկեղեցին վերականգվի, ապա կնպաստի զբոսաշրջության զարգացմանն այդ բնակավայրում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}