Տարածաշրջան08:02, 12 Հունիս 2013
Թուրքիայում բախումները շարունակվում են. կան վիրավորներ

Նախօրեին Թաքսիմ հրապարակից ցուցարարներին հեռացրած և դիրքավորված ոստիկանական
ուժերի և ցուցարարների միջև դարձյալ բախումներ են եղել երեկոյան և առավոտյան:
«CNNTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ` առավոտյան ցուցարարների նետած քարերին, փայտերին ու շշերին ոստիկանները հակադարձել են ջրաշիթերով և արտասվաբեր գազով: Ցուցարարների մի մասը վանկարկել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին փառաբանող կարգախոսներ: Ցուցարարները հրդեհել են Թաքսիմում տեղակայված GSM-ի բջջային օպերատորի շարժական կայանը:
Բախումների ընթացքում 13 քաղաքացի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Ոստիկանները մուտք են գործել Գեզի պուրակ, մաքրել տարածքը բարիկադներից ու վրաններից և նորից հետ քաշվել դեպի Թաքսիմ հրապարակ:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»մի քանի պատգամավորներ զորակցություն են հայտնել հանրահավաքի մասնակցիներին և Գեզի զբոսայգում զրուցել նրանց հետ: Նրանք ցուցարարներին ասել են, որ վարչապետ Էրդողանը դեռ շատ բան ունի սովորելու «ժողովրդավարություն» և «ազատություն» հասկացություններից ու պետք է ներողություն խնդրի ցուցարարներից:
Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնին էլ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել և քաղաքացիներին խնդրել հարձակում չգործել ոստիկանների վրա ու առիթ չտալ մարգինալ ուժերին ավելի սրելու իրավիճակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |