• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:46, 12 Հունիս 2013

Թուրք փաստաբաններ. «Աշխարհում ամենամեծ արդարադատության պալատը սարքեցին, բայց արդարություն հաստատել չկարողացան»

Թուրք փաստաբաններ. «Աշխարհում ամենամեծ արդարադատության պալատը սարքեցին, բայց արդարություն հաստատել չկարողացան»

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, երեկ Ստամբուլի Չաղլայան շրջանի ընդհանուր իրավասության դատարանից բերման են ենթարկվել մոտ 50 փաստաբաններ, որոնք աջակցում են Գեզի զբոսայգու համար պայքարող ցուցարարներին: Փաստաբանների մասսայական ձերբակալումն առաջացրել է Թուրքիայի փաստաբանական պալատների զայրույթը:
Այսօր մոտ 3.000 թուրք փաստաբաններ դուրս են եկել փողոց` պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված գործընկերներին:

Անկարայի փաստաբանների պալատի կողմից արված  հայտարարության մեջ ասվում է .«Այս քայլը մենք համարում ենք բոլորիս դեմ ուղղված: Մենք ոտքի են կանգնում: Թող իմանան, որ չենք համակերպվելու սրա հետ: Մինչև այսօր չենք լռել, այսօր էլ չենք լռի: Հասարակական խաղաղությունը վտանգի տակ է: Վտանգի տակ է նաև մեր մասնագիտությունը, մեր գնահատված լինելու իրավունքը: Աշխարհի ամենամեծ արդարադատության պալատը սարքեցին, բայց արդարադատություն չկարողացան հաստատել:» :
Թուրքիայի փաստաբանների պալատների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն, քննադատելով տեղի ունեցածը, ասել է, որ իրենք հետամուտ կլինեն հարցի լուծմանը:

«Հունիսի 11-ին Ստամբուլում մեր 50 գործընկերներին հատուկ ջոկատայինները քաշքշելով, շորերը պատառոտելով, ծեծի ենթարկելով, ձեռքներին ձեռնաշղթա հագցնելով, Չաղլայանի դատարանի շենքից դուրս են բերել, նստեցրել ավտոբուսներ ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:  Մեր գործընկերները Գեզի զբոսայգու դեպքերի ընթացքում ոստիկանության կողմից ուժի կիրառման դեմ բողոքում էին և կոչ անում դատախազներին` մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}