• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:42, 12 Հունիս 2013

Թուրք լրագրող. «Մանկությանս գյուղաքաղաք Նալլըհանը և հայերը»

Թուրք լրագրող. «Մանկությանս գյուղաքաղաք Նալլըհանը և հայերը»

Թուրքական «Բոլուէքսպրես» էլեկտրոնային լրատվականը հրապարակել է նույն թերթի սյունակագիր Ջենգիզ Փոյրազի «Մանկությանս գյուղաքաղաք Նալլըհանը և հայերը» հոդվածը, որտեղ ներկայացվում է Նալլըհան գյուղաքաղաքի կյանքը, երբ այնտեղ դեռ հայեր էին բնակվում: Հեղինակն օգտվել է Շեներ Մեսութի «Նալլըհանի գիրքը» ստեղծագործությունից:

Հոդվածը`ստորև.

1014-1015 թաթար Ալի չավուշի կողմից կառուցված հսկա արհեստանոցը մզկիթի և բաղնիքի հետ միասին մի մեծ համալիր էին կազմում: Արհեստանոցը և շրջակա գյուղաքաղաքը կարծես արդյունաբերական շուկա լինեին: Դարբին, թիթեղագործ, դանակագործ, պղնձագործ. բոլորն էլ հավաքվում էին արհեստանոցում ու դրա շուրջ:

Մինչև 1921 թվականի հայերի բռնագաղթը Նալլըհանի բնակչության զգալի մասը հայեր էին: Գյուղաքաղաքի հարավային լանջում հայկական թաղամասն էր: Նրանցից մնացել էր լքված մի եկեղեցի, որը մինչև 1970-ականները կանգուն մնաց, բայց պարտվեց գանձ որոնողնորի ագահությանը: Քանդեցին: Այսօր մնացել է հիմքերն ու այգին: Տատս պատմում էր, որ հայերը արվեստագետներ էին հրավիրում ու եկեղեցու հետևի դպրոցում համերգներ կազմակերպում: Որքան տատս գիտեր՝ մի ժամանակ իրենց համերգներով ամբողջ Նալլըհանը թնդացնող հայերը ֆինանսապես բավական լավ վիճակում էին գտնվում: Փող բերող գործերը՝ առևտուրը, այգեգործությունը, մետաքսի ֆաբրիկան, վարդի յուղի ֆաբրիկան, ոսկերչությունը, նրանց ձեռքում էին:

Հետևաբար Նալլըհանի ամենագեղեցիկ ու շքեղ տները հայերն էին կառուցում: Հայերի գնալուց հետո այդ տներն անցան քաղաքի առաջատարների ձեռքը:

Սրճարանի անմիջապես հետևում գտնվող մեծ այգի ունեցող եռահարկ մի հայկական առանձնատունն օգտագործվում էր որպես կառավարական շենք: Այնուհետև քանդվեց և տեղում կառուցվեց ներկայիս վարչական շենքը: Այսօր որպես քաղաքապետարանի շենք հանդիսացող շինությունը ևս իրականում հայի տուն է եղել: Գաղթից հետո  դատարկված տանը տեղակայվել էր Սաքարիայի նախակրթարանը: Նախակրթարանի՝ նոր շենք տեղափոխվելուց հետո այն օգտագործվում էր որպես կանացի արվեստի դպրոց: Այս բոլոր կերպարանափոխումներից հետո էլ շենքը դարձավ քաղաքապետարան: 

Նալլըհանի տոնավաճառը, սկսած վաղ ժամանակներից, կազմակերպվում էր երկուշաբթի օրերին: Այն ժամանակ այսօրվա նման տեսակ-տեսակ մեքենաներ չկային. գյուղացիները շուկա էին գալիս կամ հին բեռնատարի թափքին նստած, կամ իրենց ապրանքները անասունների վրա բարձած: Տոնավաճառ բերվող բոլոր մրգերն ու բանջարեղեններն օրգանական էին: Այն ժամանակ ո՛չ թունաքիմիկատ կար, ո՛չ էլ պարարտանյութ: Լոլիկը լոլիկի նման էր բուրում, վարունգը` վարունգի: Երանի հնարավոր լիներ նկարագրել այն ժամանակվա հոտերը, ես էլ նկարագրեի:

Բոլորը վաճառում էին շուկա բերած ապրանքները, գոյացած գումարով գնում աղ, շաքար, կերոսին, լամպի ապակի, ձեթ և այլ ապրանքներ ու վերադառնում:

Ձեթը  նպարավաճառների մոտ չէր վաճառվում: Մեծ արհեստանոցի դիմացի հրապարակի ամենաբարձր անկյունում Մուդուրնույից եկած մի ձեթ վաճառող մեծ տակառների մեջ լցրած կակաչի, քնջութի ու բամբակի ձեթը վաճառում էր` չափելով ձեռքի մեկ լիտրանոց տարայով:

Նալլըհանի կենցաղի մասին պատմելու շատ հիշողություններ կան, սակայն ավարտելով` ուզում եմ ասել` անցյալի հիշողություններ կան, որ աշխարհ արժեն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}