Տարածաշրջան18:57, 12 Հունիս 2013
Եվրոպական խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում Թուրքիան էր

Այսօր Եվրոպական խորհրդարանում Թուրքիայում տիրող իրավիճակը խորագրով գումարված նիստի ժամանակ քննարկման է առնվել Թուրքիայում Գեզի զբոսայգու համար տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրանց հաջորդած զարգացումները: Նիստի ընթացքում քաղաքական խմբակցությունները ներկայացրել են նշյալ դեպքերի վերաբերյալ իրենց մոտեցումները:
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ նիստի սկզբում խոսք վերցրած ԵԽ սոցիալիստական
խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Այս
Էրդողանը չի փոխվի» խոսքերին կոշտ պատասխան է տվել ասելով. «Դա (Էրդողանի ասածը) սպառնալիք է:
Եթե հարգելի
Էրդողանը չի ուզում Թուրքիան հեռացնել Եվրոպական արժեքներից, ապա պետք է փոխվի»:
Այնուհետև Սվոբոդան, շարունակելով միտքը, ասել է.
«Խորքային պետության կառույցների դեմ վարչապետ Էրդողանի պայքարը պետք է գնահատել, սակայն
ցույցերի ժամանակ և՛
համազգեստով, և՛ քաղաքացիական
ոստիկաններ կային: Ստացվում է, որ խորքային պետությունը դեռ այնտեղ է և խորքային
պետություն հենց վարչապետն է կիրառում:
Այդքան մեծ
քանակությամբ լրագրողների բանտերում գտնվելը ժողովրդավարության հետ որևէ կապ
չունի: Եթե Էրդողանը ուզում է արաբական երկրների համար մոդել դառնալ ապա ստիպված է
փոխվել: Թուրքիան այս վիճակով Եվրոմիությունում տեղ չունի»:
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է. «Թուրքիայի ԵՄ անդամակցության
գործընթացի մեջ ճգնաժամային իրավիճակում ենք հայտնվել: Ժողովրդավարությունը միայն
ընտրություններով չի սահմանափակվում: Անցյալ շաբաթ Թաքսիմում տեսածս մարդիկ
ավազակներ չէին»:
Եվրոպայի Լիբերալների և դեմոկրատների դաշինքի խմբակցության ներկայացուցիչն
էլ իր ելույթում մասնավորապես ասել է. «Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտն է:
Այս առումով Ռուսաստանում Պուտինին տեսանք, Հունգարիայում` Ուրբանին, այժմ էլ Թուրքիայում
Էրդողանին ենք տեսնում: Այնուամենայնիվ մենք, որպես խմբակցություն, պաշտպանում ենք
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը, սակայն ոչ Եվրոմիության սկզբունքներին մեջքով
շրջված Թուրքիայի»:
Վաղը Եվրոպական խորհրդարանը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների
վերաբերյալ բանաձև է դնելու քվեարկության:
«Հյուրիըեթը», հղում անելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությանը, գրում է, որ բանաձևի տեքստում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հասցեին տեղ գտած գովասանքի խոսքերին հակառակ` վարչապետ էրդողանին ուղղված քննադատական խոսքեր են տեղ գտել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |