Հասարակական12:55, 12 Հունիս 2013
Դիարբեքիրցիները չեն ցանկանում հայկական անվանումներով փողոցներ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրի քաղաքապետարանի կողմից քաղաքի փողոցներից մի քանիսին հայկական անվանումներ տալու որոշումն առաջացրել է բնակիչների դժգոհությունը:
Համաձայն թուրքական «medya73» կայքի` նրանք ասել են, որ քաղաքապետարանի այդ նախաձեռնությունը Դիարբեքիրի իսլամադավան ժողովրդի դեմ ուղղված կեղտոտ խաղ է:
Նշենք, որ Դիարբեքիրի Շեֆթալի փողոցը վերանվանվել է Մար Փեթյուն, (այս փողոցում է գտնվում համանուն եկեղեցին) , իսկ Դիրեքչի փողոցն անվանվել է հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով:
Բնակիչներից մեկը`Մուստաֆա Շենթյուքը, ակնարկել է, թե քաղաքապետարանի նպատակը նման նախաձեռնություններով մահմեդականության դեմն առնելն է:
«Այս երևույթը, մեկ-երկու փողոցից սկսվելով, կտարածվի: Փողոցները, որոնց հայ գրողի և եկեղեցու անուններ են տրվել, պետք է անվանափոխվեն ու մահմեդական անուններ դրվեն: Դիարքբեքիրի բնակչությունը մահմեդական է, և մենք մահմեդական անուններ ենք պահաջում»,-ասել է Շենթյուրքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |