Քաղաքական08:18, 12 Հունիս 2013
«Օսմանյան կայսրությունում հավատարիմ էին սուլթանին, Ավստրալիայում` քաղաքական սկզբունքներին»

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հարցազրույց է վերցրել
Ավստրալիայի Դաշնային կապերի նախարար Մալքոլմ Թարնբուլից: Հարցազրույցի ընթացքում նախարարը
պատասխանել է Ավստալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման
վերաբերյալ հարցին:
Այդ հայտվածը ներկայացնում ենք ստորև`
- Ինչպես գիտեք, 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը մեկ օրվա տարբերությամբ համընկնում է Անզակի միջոցառումներին: (Ավստրալիայում ազգային հիշատակի օր է` նվիրված 1-ին hամաշխարհային պատերազմի տարիների զոհված ավստրալացիներին: Նշվում է ապրիլի 25-ին- խմբ.): Որոշ շրջանակներ նպատակ ունեն ստվերել Անզակի միջոցառումները: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
- Ըստ իս` այս հարցում ամենաճիշտ մոտեցումն այն է , որ Թուրքիայի կառավարությունը, թուրք հասարակությունը սեփական տեսակետն արտահայտի` հստակեցնելով «մենք այս կամ այն կերպ ենք գնահատում»:
Ավստրալիայում ազատ խոսելու իրավունք կա: Ամենաճիշտը հակափաստարկներ
ներկայացնելն է: Այս հարցը մի ժամանակ խորհրդանարի օրակարգ եմ բերել: Օսմանյան
Կայսրությունում ապրող բազում էթնիկ խմբեր են եղել: Հույներն էլ և մյուս
փոքրամասնությունները շատ հանգիստ ապրել են: Օսմանյան կայսրությունում սուլթանի
նկատմամբ հավատարմությունն էր կիրառելի:
Իսկ Ավստրալիայում այս պահին քաղաքական սկզբունքների նկատմամբ հավատարմությունն է
կիրառելի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |