Հասարակական07:31, 11 Հունիս 2013
Թաքսիմի համերաշխության պլատֆորմը հետքայլ է արել

Թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը հայտնում է, որ Թաքսիմի համերաշխության
պլատֆորմը, որը նախորդ շաբաթ
կառավարությունից պահանջում էր 3-րդ կամուրջ և 3-րդ օդանավակայան
չկառուցել, մեղմացրել է իր դիրքորոշումը: Հունիսի 10-ին պլատֆորմը մամուլի ասուլիսում հայտարարել է 3
պահանջների մասին, որոնք նախկինում 7-ն էին:
1 . Գեզի զբոսայգին պետք է շարունակի մնալ
որպես այգի:
«Զբոսայգում թեկուզ մեկ ծառ անգամ չպետք է կտրվի: Աշխատանքային վայրի, կամ որևէ
այլ բանի կառուցման նախագծումներ չպետք է կատարվի»:
2. Թաքսիմում ստորգետնյա թունել չպետք է կառուցել:
3. Ոստիկանության կողմից օրենքի սահմաններից դուրս ուժի կիրառման պատասխանատուների
նկատմամբ հետաքննություն պետք է սկսվի:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |