• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:05, 11 Հունիս 2013

Էգե Ջանսեն. «Էրդողանի հեքիաթները Թուրքիայի տնտեսության մասին»

Էգե Ջանսեն. «Էրդողանի հեքիաթները Թուրքիայի տնտեսության մասին»

Թուրքական «Հաքիմիյեթիմիլլիյե» կայքում  հրապարակվել է Էգե Ջանսենի «Բռնապետ Էրդողանի տնտեսական ստերը» վերնագրով հոդվածը, որը ներկայացված է ստորև.

«2002 թվականի վերջերին իշխանության եկավ «Արդարություն և զարգացում կուսակցությունը», ավելի ճիշտ` Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ՌԹԷ- RTE,- հապավումն ըստ հոդվածագրի): Ավելի քան 10 տարի է, ինչ պարոն Էրդողանը ղեկավարում է երկիրը` որպես «միակ մարդ» («tek adam» անվանվել է հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, «İkinci adam»- «երկրորդ մարդ»` Իսմեթ Ինոնյուն- Ermenihaber.am խմբ.):

ՌԹԷ-ի ղեկավարած Թուրքիայի 10 տարում հրաշալի տնտեսական զարգացում ցույց տալու մասին տարածված մի ասույթ կա: Այդ ասույթը ոչ միայն Թուրքիայում, այլև երկրից դուրս էլ է տարածված: Արդյո°ք այդ տեսակետն իրականութո՞ւնն է արտահայտում, թե՞ ինչ-որ առասպել է: Այսօր ցանկանում եմ քննադատորեն քննության առնել այդ տեսակետը:  

Առաջին հեքիաթ. ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով աճել է երեք անգամ:

Սուտ է: Ավելի ճիշտ ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով  10 տարում 45 տոկոս է աճել: Եռակի աճման հաշվարկը դոլարի ընթացիկ կուրսով կատարված հաշվարկային սխալ է: Ամեն երկրի  ազգային եկամուտը կամ աճը հաշվարկվում է ազգային արժույթով: Դոլլարի համեմատ ազգային արժույթի  միավորի արժևորումը կամ արժեզրկումը չի փոխում աճի ցուցանիշը: Օրինակ` 2008թ. հունիսի 9-ի դրությամբ ճապոնական 100 յենը կազմել է 0.94 դոլար, իսկ 2011թ. հոկտեմբերի 24-ին` 1 դոլար 32 ցենտ: աստորեն դոլարի համեմատ 40 տոկոսով արժևորվել է, բայց իրականում մեկ շնչի հաշվով Ճապոնիայի ազգային եկամուտն առանձնապես չի աճել: Այդուհանդերձ, եթե հաշվարկը դոլարով կատարվի, կստացվի իբր 40 տոկոսանոց աճ է ունեցել: Մինչդեռ Ճապոնիայի ոչ մի վարչապետ դրանով չի պարծեցել:

Երկրորդ հեքիաթ. 10 տարում ընդհանուր ազգային եկամուտը շատ արագ է աճել:

Սուտ է: Վերջին 10 տարում միջին աճի ցուցանիշը 5 տոկոս է: Այս թիվը  մոտավորապես հավասար է անցած 80 տարիների միջին աճին: Որևէ փոփոխություն չկա:

Երրորդ հեքիաթ. Թուրքիայի տնտեսությունը իր մեծությամբ աշխարհում 17-րդն է դարձել:

Սա էլ չեղավ` առանց այդ էլ այդպես էր: Դեռևս 1993-ին Թուրքիան  ընդհանուր ազգային եկամուտով դարձյալ 17-րդն էր աշխահում: Երբեմն մի աստիճան բարձացել, կամ մի աստիճան իջել է, ոչ ավելին: 19 տարի անց էլ` 2012 թվականին, մեծության տեսանկյունից որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն` աշխարհում տնտեսությամբ 17-րդն է: Առաջիկա 10 տարում էլ դա չի փոխվելու:

Չորրորդ հեքիաթ. Միջազգային արժույթի հիմնադրամի պարտքը զրոյացրել ենք, դարձել ենք պարտք չունեցող երկիր:

Սուտ է: Այ, հենց սա է կիսատ խոսելով ստելը: ԱԶԿ-ի` տնտեսության մեջ ամենաանհաջող արդյունքը հենց արտաքին պարտքի ծայրաստիճան ավելացումն է (մյուս կողմից էլ հենց դա է այս առասպելի ի հայտ գալու պատճառը): Մեր արտաքին պարտքը  2002թ. եղել է 132 մլրդ դոլլար, որը արդեն 2012 թվականին դարձել է 337 մլրդ: Թուրքիան երբեք այնքան մեծ արտաքին պարտք չի ունեցել, որքան հիմա: Ու դեռ շարունակում է աճել մեր արտաքին պարտքը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պարտքը մարվել է ուզած-չուզած, քանի որ արդեն լրացել էր վճարման համար սահմանված ժամկետը: Դեռ մի բան էլ պարտքը մարվել է այլ արտասահմանյան բանկերից վերցված վարկերով: Ամբողջ հարցը սա էր»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը
14:21, 15 սեպ
Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}