• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2025
Ուրբաթ 14:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:51, 11 Հունիս 2013

Թուրք հոդվածագիր. «Քանի որ մեր շարքերում այլևս հայ կամ ասորի չի մնացել, մենք իրար ենք սպանում»

Թուրք հոդվածագիր. «Քանի որ մեր շարքերում այլևս հայ կամ ասորի չի մնացել, մենք իրար ենք սպանում»

Վերջին օրերին թուրքական մամուլում տարածում գտավ թուրք հեղինակ Բայրամ Քալքանի «Ոչ մուսուլմանի անեծքը» վերնագրով հոդվածը, որտեղ փորձ է կատարվում գտնել մուսուլմանական աշխարհում այժմ տեղի ուեցող ներքին կոտորածների պատճառները: 
Հոդվածի հիմնական մասը` ստորև.

Հոդվածս ուզում եմ սկսել հայտնի միասացվածքով. «Մի՛ վերցրու անմեղի անեծքը, այն կամաց-կամաց կկատարվի»:

Ասել կուզի` ոչ ոքի վատություն մի՛ արա, երկնային  արդարության առջև կամաց-կամաց կհատուցես արածդ բոլոր վատ արարքների համար: Եվ ահա մենք՝ մահմեդականներս, այժմ հենց այդ կամաց-կամացն ենք ապրում: Այժմ մենք վճարում ենք ոչ մուսուլման ժողովուրդների հանդեպ մեր գործած դաժանությունների գինը: Վճարում ենք Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում:
Մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն` արդյո°ք հիմա այսպիսի բան գրելու ժամանակն է: Ես կպատասխանեմ՝ այո, հիմա է ճիշտ ժամանակը ու կպարզաբանեմ, թե ինչու:
 
Ալևիներին Դերսիմում, Մարաշում, Սվասում ու Չորումում չկոտորեցի՞նք: Մեկ միլիոնից ավելի հայերի, այդ թվում և հղի կանանց չասեցի°նք. «Կամ մուսուլման դարձիր, կամ մահացիր»: Մուսուլմանություն չընդունած հայերին առանց խղճի խայթի չսպանեցի՞նք: Միդյաթում և շրջակայքում հազարավոր ասորիների չոչնչացրեցի՞նք: Մեր ցեղակից եզդիների ունեցվածքին բռնությամբ չտիրացա՞նք: Եզդիների՝ այս տարածքը լքելու համար տեսակ-տեսակ ճնշումներ չգործադրեցի՞ք: Եզդիները մեզ պահ տված իրենց հողերը, ունեցվածքն ու գյուղերը կարողանում են հետ վերցնե՞լ: Մենք հետ տալի՞ս ենք դրանք: Ոչ, չենք տալիս: Ավելին, այդպիսի դաժանություններ ենք անում ու ասում ենք, թե ժողովրդավար ենք, մուսուլման ենք:

Այսօր մեր կողքին ինչքա՞ն հայ կա: Պատասխանը պարզ է՝ մեր շարքերում գրեթե հայ չկա: Ինչքա՞ն եզդի կամ ասորի կա: Ասորիները չլինելու չափ քիչ են, իսկ եզդիներին էլ կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Գրածներս ընդամենը պատերազմական վիճակում գտնվող մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող կոտորածների համառոտ մասն են: Իսկ վերը թվարկածս այդքան կոտորածներն իրականացնողները մտածել և մտածում են, որ դրանք արվում են հանուն իսլամական կրոնի: Լավ, բայց արդյո՞ք իսլամի մեջ այդպիսի դրույթ կա: 

Քավ լիցի, իսլամում երբեք նման կոտորածների ու դաժանությունների համար տեղ չկա: Աստված ինչու՞ է տիեզերքի աստված (Rabbilalemin) կոչվում: Եթե Ալլահը միայն մուսուլմանների աստվածը լիներ, ապա կկոչվեր մուսուլմանների աստված (Rabilmüslimin): Կարճ ասած՝ նրանք, ովքեր մտածում են, որ  այդքան սպանդ իրականացվում են հանուն իսլամի, սխալվում են: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր իրականացրած կոտորածների գինն այժմ իրար կոտորելով ենք վճարում: Քանի որ մեր շարքերում այլևս հայ կամ ասորի չի մնացել, մենք իրար ենք սպանում: Դրա պատճառն էլ է պարզ. նախկինում ասում էինք, սպանի՛ր ոչ մուսուլմանին, ով սպանի 3 ոչ մուսուլմանի, կգնա դրախտ:  Հիմա ասում ենք. «Նա շիա մուսուլման է՝ սպանի՛ր, մյուսը սուննի մուսուլման է՝ սպանի՛ր, երրորդն էլ ալևի է՝ սպանի՛ր», ու կրկին սպանում ենք: Այսինքն մերոնք միշտ սպանում են: Սպանելը կարծես մեր արյան մեջ լինի. օտար չգտնելով՝ միմյանց ենք սպանում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ
19:05, 17 հուն
2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար:

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
15:18, 17 հուն
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

ԵՄ երկրները  դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը
15:18, 16 հուն
ԵՄ երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը

​Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար
Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար

Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը
Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում  «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}