Քաղաքական10:36, 10 Հունիս 2013
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թուրքիայի արտաքին գործերի
նախարարությունը արձագանքել է Հռոմի Պապի`
Հայոց ցեղասպանության
վերաբերյալ հայատարարությանը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության
մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ
կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը և այլ ազգերը շատ
դառնություններ են ապրել: Անհրաժեշտ է ընկալել այդ ժամանակաշրջանի բոլոր
կողմերը և հարգանք ցուցաբերել մեծ թվով զոհերի հանդեպ:
Այդ պատճառով Թուրքիան առաջարկել է թուրք և հայ պատմաբանների մասնակցությամբ
համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի և այլ երկրների արխիվներում 1915 թ
դեպքերը ուսումնասիրել և ապա հետազոտության արդյունքները միջազգայիւն
հանրությանը ներկայացնել:
Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է և միայն հայերի
ողբերգությունն է ներկայացնում: Հայկական կողմը տեղի ունեցածը տարբեր ձևերով չափազանցնում է
` ջանալով ներկայացնել որպես ցեղասպանություն` միջազգային իրավունքում ամրագրված
հանցագործություն:
Պապից ակնկալվում է, որ իր հոգևոր պաշտոնի
պատասխանատվության շրջանակներում, պատմական իրադարձություններից թշնամություն
սերմանելու փոխարեն համաշխարհային խաղաղության մեջ ներդրում կունենա»:
Աղբյուրը նշում է, որ օրերս Անկարայում Վատիկանի դեսպանը հրավիրվել է արտգործախարարություն:
Նրան ասվել է, որ Հռոմի պապի հայտարարություններն Անկարայի կողմից անընդունելի են և կոչ է արվել Վատիկանին զերծ մնալ
քայլերից, որոնք երկկողմ հաարաբերություններում անդառնալի հետևանքներ կարող են
ծնել:
Հունիսի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքին և նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապն ի պատասխան ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |