Քաղաքական08:34, 07 Հունիս 2013
Լիսաբոնում արձան կկանգնեցվի ի հիշատակ թուրք դիվանագետի

Թուրքական «Հաբերլեր» լրատվական
կայքը հաղորդում է, որ Լիսաբոնում կտեղադրվի Պորտուգալիայում թուրքական դեսպանատան
աշխատակից Էրքութ Աքբային և նրա կնոջը`
Նադիդե Աքբային, նվիրված հուշարձան: Վերջիններս սպանվել էին 1982 թվականի հունիսի
7-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) պատժիչ գործողության հետևանքով:
Հուշարձանի բացման արարողությունը տեղի կունենա դեպքի 31-րդ տարելիցի օրը, որին
կմասնակցեն Պորտուգալիայում Թուրքիայի դեսպան
էբրու Բարութչու Գյոքդենիզլերը, մահացած զույգի զավակները, հուշարձանի
քանդակագործը:
Թուրքիայի ԱԳՆ-ն տարբեր երկրներում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված դիվանագետների համար
հուշարձաններ կառուցելու նախաձեռնություն է սկսել: Նմանատիպ մի հուշարձան էլ կանգնեցվել էր
Կանադայում 2012 թվականի սեպտեմբերին, որի բացմանը մասնակցել էր անձամբ Ահմեթ
Դվութօղլուն:
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ
տարիներին թուրքական
կառավարությունը
գնաց
ծայրահեղ
քայլի. Անկարան
սկսեց
իր
արտակարգ
և
լիազոր
դեսպաններին
զինել
և
հատկացնել
զրահապատ
մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունըկասեցնելու մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |