Տարածաշրջան08:04, 07 Հունիս 2013
Թուրք պատգամավոր. «Եթե Էրդողանը դիկտատոր լիներ Թաքսիմը կլիներ Դերսիմ»

Թուրքիայում բռնկված քաղաքացիական անհնազանդության, խռովությունների ու
բախումների համար բազմաթիվ մեղադրանքներ են հնչում իշխող «Արդարություն և զարգացում»
(ԱԶԿ-AKP) կուսակցության, մասնավորապես կուսակցության և կառավարության ղեկավար
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Իշխանական կուսակցության պատգամավոր Շամլի Թայյարը «Twitter»-ում գրառում է կատարել` ի պաշտպանություն վարչապետ Էրդողանի: Թուրք պատգամավորն անդրադարձել է քաղաքացիների այն մեղադրանքներին, ըստ որոնց, Էրդողանը դիկտատորի վարքագիծ է դրսևորում:
«Կարող եք քննադատել, բայց իմացեք, որ եթե Էրդողանը դիկտատոր լիներ, ապա Թաքսիմը Դերսիմ կլիներ, իսկ դուք էլ տապանաքարի կարոտ կգնայիք այս աշխարհից: Էրդողանին դիկտատոր ասելիս, պետք է հիշել Դերսիմի կոտորածները կատարողներին, դրանց ընդունողներին և ազատորեն ամեն տեղ թալան արողներին»,- գրել է թուրք պատգամավորը:
Նշենք, որ 1937-1938թթ.
Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները խեղդեցին զանգվածային
կոտորածների միջոցով` ոչնչացնելով բազմաթիվ գյուղեր: Տարբեր աղբյուրների համաձայն`
Դերսիմի սպանդին զոհ է գնացել շուրջ 100.000 հոգի։ Հայոց ցեղասպանությունից փրկված
և Դերսիմի տարբեր գյուղերում ապաստանած հազարավոր հայեր այդ տարիների կրկնակի
ցեղասպանության ենթարկվեցին։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի
պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի
կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին:
Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական
ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան
մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ
բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և
ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան
հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |