Տարածաշրջան14:56, 07 Հունիս 2013
Թաքսիմի պլատֆորմը Գեզի զբոսայգու մասին հայտարարություն է տարածել

Թաքսիմի պլատֆորմը Թուրքիայում լայմամասշտաբ բողոքի ակցիաների պատճառ դարձած Գեզի զբոսայգու մասին հայտարարություն է տարածել, որը սկսվում է հետևյալ նախաբանով. «Մեր օրինական պահանջները պաշտպանելիս բացառող լեզվի չդիմելու, առանց որևէ մեկին հատուկ աչքով նայելու` հասկանալու, աշխատելու և ուժից հեռու մնալու համար մեծ ջանքեր ենք գործադրել»:
CNN
TURK-ի տեղեկացմամբ հայտարարությունը պարուրունակում է հետևյալ ուղերձը. «Այսուհետ
ևս շարունակելու ենք մեր իրավացի պայքարի
վրա ստվեր գցող ամեն տեսակի գործունեություն ծավալողներին զգուշացնել և մեզանից
հեռու պահել: Ինչ ճանապարհով ու մեթոդով էլ լինի, ոչ ոքի, ոչ մի խմբի, ոչ մի
հասկացության, ոչ մի հավատքի հանդեպ ուժ, բաժանող և բացառող վերաբերմունք,
վիրավորանք կամ հայհոյանք չենք ընդունում և խստորեն քննադատում ու դատապարտում
ենք: Միասնական կենսակերպին սպառնացող ցանկացած տեսակի արարք ծայրաստիճան
վտանգավոր և ձեռք բերված խաղաղ հարաբերությունները խորտակելուն միտված
գործողություններ ենք դիտելու»:
Պլատֆորմը նշել է նաև, որ որպես խնդրի լուծման միակ եղանակ տեսնում է
բանակցությունների ճանապարհը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |