Հասարակական12:38, 05 Հունիս 2013
Օրհան Փամուքն Էրդողանի կառավարությունն անվանել է ավտորիտար

Աշխարհահռչակ թուրք վիպասան, նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը «Süddeutsche Zeitung» և «Guardian»
հեղինակավոր պարբերականներում հանդես է եկել հրապարակումներով, որտեղ անդրադարձել
է վերջին օրերին Թուրքիայում մոլեգնող հանրային բողոքի ալիքին և իշխանությունների
գործադրած բիրտ ուժին:
Ըստ թուրքական «Ռադիքալ»-ի` Փամուքն Էրդողանի ղեկավարած կառավարությունն անվանել է ավտորիտար և բռնաճնշող: Ողջունելով Թուրքիայի քաղաքացիների բողոքի ակցիաները` ի պաշտպանություն Գեզի զբոսայգու և ծառերի, գրողը ներկայացրել է մի փրկված ծառի պատմություն:
Ստամբուլում ապրած տարիներին Փամուքների ընտանիքի տան առջև շագանագի մի մեծ ծառ է եղել: Քաղաքապետարանը հաստատել է պողոտան լայնացնելու մասին նախագիծը, որի հետևանքով հիշյալ ծառը համարվել է կտրվելու ենթակա: Գրողը պատմում է, թե ինչպես են իրենք տնով-տեղով-գերդաստանով ոտքի ելել` ծառահատումը կանխելու: Գիշերները նույնիսկ հերթապահություն են կարգել ծառի շուրջ: Արդյունքում ծառը չի հատվել:
«Թաքսիմի հրապարակը ողջ Ստամբուլի «շագանակի ծառն է» և պետք է պահպանվի: Միլիոնավոր մարդկանց հուշերը կրող այդ հրապարակում և հետնամասի զբոսայգում նախատեսվող փոփոխությունը Էրդողանի կառավարության մեծ սխալն է»,- գրում է Փամուքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |