Հասարակական11:18, 05 Հունիս 2013
Աբդուլ Համիդի թոռը վիրավորված է. սուլթանի պատկերով շշեր են ձևավորվում Թուրքիայում

Թուրքիայի Բուրսա քաղաքում գործող գինեգործական մի
ընկերություն օսմանյան սուլթանների անուններն ու նկարներն օգտագործում է շշերի
ձևավորման համար: Սա մեծ դժգոհություն է առաջացրել սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի թոռ
Շեհզադե Օսմանօղլուի մոտ: Նա մտադիր է դիմել դատարան, համարում է, որ այդ արարքով
գինեգործական ընկերությունը վարկաբեկում է սուլթան պապերին:
«80 տարի շարունակ մեր պատմությունը սխալ է ներկայացվում, դա կարծես քիչ էր, դեռ մի բան էլ սերիալներում է սխալ ներկայացվում: Հիմա էլ խմիչք արտադրող ընկերոոթյունն է մեր պապերի անունը սևացնում: Դա առնվազն անդաստիարակություն է:»,- ըստ «Զաման» օրաթերթի` Բուրսայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանկ ասել է Աբդուլ Համիդ 2-րդի թոռը:
Վերջինս իշխանություններին կոչ է արել օսմանյան 36 սուլթաններին օրենքով պաշտպանելու իրավական նորմ ստեղծել:
Հիշեցնենք, որ օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը կառավարել է 1876-1909թթ.: Պատմության մեջ մտել է որպես «արյունոտ սուլթան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |