Տարածաշրջան11:40, 04 Հունիս 2013
Թուրքիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումերը շարունակվում են

Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգում տեղի ուենցող
իրադարձությունները արեն 7 օր է, ինչ շարունակվում են: Բողոքի ակցիաներն ընդգրկել
են Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքը: Թաքսիմ հրապարակում ազգային պարեր պարելուց
հետո դեպի վարչապետի գրասենյակ երթ անցկացնելու ցանկություն արտահայտած
ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել:
Թուրքական «Դողանհաբեր» լրատվական գործակալության տեղեկացմամբ` նախօրեի երեկոյան Թաքսիմի հրապարակում և Գեզի զբոսայգում կրկին ցուցարարների ակտիվացում է նկատվել: Դեռ վաղ առավոտից հրապարակում հերթապահող ցուցարարներին հիմնականում երիտասարդներից կազմված նոր խմբեր են սկսել միանալ: Երեկոյան Դոլմաբահչեյում լարվածություն է նկատվել: Դոլմաբահչեյի Գեզիհանե պողոտայում երեկոյան ժամը 23.00 հերթապահող ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է Ինոնյու մարզադաշտի մոտ հավաքված ցուցարարներին, ովքեր շարժվել են դեպի Թաքսիմի հրապարակ:
Դեպքերի հետ կապված ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Օրեր շարունակ ցուցարարների կողմից անցակցվող ցույցերը Ստամբուլին վնաս են հասցնում: Միջամտելու ցանկություն չունենք: Քարեր մի նետե՛ք, և խնդրում ենք ցրվե՛ք: Դրա համար խելամիտ ժամանակ կտրվի ձեզ: Եթե չցրվեք, ապա ստիպված կլինենք ուժ գործադրել: Նայե՛ք, ձեր շաքրերում սադրիչներ կան, խդրում ենք, ցրվե՛ք»:
Ավելի ուշ ցուցարաների և ոստիկանության միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ ցուցարարները հայտնել են, որ խաղաղ ցույց անելու ցանկություն ունեն: Այդուհանդերձ ոստիկանությունը բազմաթիվ ցուցարարների է ձերբակալել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |